Աշխարհ

30.06.2021 10:14


Լավրովը և Չավուշօղլուն ԼՂ հարցի շուրջ քննարկում կանցկացնեն

Լավրովը և Չավուշօղլուն ԼՂ հարցի շուրջ քննարկում կանցկացնեն

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը չորեքշաբթի կմեկնի Անթալիա, որտեղ բանակցություններ կվարի իր թուրք գործընկեր Մեւլյութ Չավուշօղլուի հետ: Ակնկալվում է, որ կողմերը կքննարկեն ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի արդիական հարցեր, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Անդրկովկասում տիրող իրավիճակը կդառնա բանակցությունների եւս մեկ կարեւոր թեմա:

Մեկնաբանելով Շուշիի հռչակագիրը՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկան ճիշտ չի համարում ԼՂ-ում կարգավորմանն առնչվող թեմաները տարածաշրջանի պետությունների արտաքին կապերի հետ խառնելը: Նա հիշեցրել է, որ տարածաշրջանում բազմաթիվ ջանքեր են գործադրվում խաղաղ ուղղությամբ շարժվելու համար:

Բացի այդ, հունիսի 24-ին ՌԴ եւ Թուրքիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ դրական են գնահատել ԼՂ-ում ռազմական գործողությունների եւ կրակի դադարեցման հսկողության ռուս-թուրքական համատեղ կենտրոնի աշխատանքը:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը