Սասուն Միքայելյան. «Լևոն Տեր–Պետրոսյանի ծրագիրն ընդհանուր փոխզիջման տեսակետ է»
–Ես այսօր գիտակցում եմ, որ Ղարաբաղի հարցում ոչ մի փոխզիջումային տարբերակ չկա, այսինքն` ոչ մի կարգավիճակ չկա։ Ազատագրված տարածքները եթե հանձնեն, այսօր Ղարաբաղին կարգավիճակ չեն տալու, դրա համար ես ոչ մի հեռանկար չեմ տեսնում Ղարաբաղի հարցում ինչ-որ փոխզիջելու,–լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է քաղբանտարկյալ, ԱԺ նախկին պատգամավոր, ՀԱԿ անդամ Սասուն Միքայելյանը։
Ինչ վերաբերում է ԼՂ հարցում իր և Լևոն Տեր–Պետրոսյանի տեսակետների հակասությանը, նա նշել է, որ ինքն այդ հարցը Լևոն Տեր–Պետրոսյանի հետ դեռ չի քննարկել, բայց իր անցած ուղին թույլ է տալիս այդ հարցում իր տեսակետն ունենալ։
–Այսօր ղեկավարի հետ հակասություն չկա։ Ես այսօր չեմ տեսնում որևէ կարգավիճակ Ղարաբաղում ինչ–որ փոխզիջման տարբերակով։ Ընդհանուր միտք է առաջարկել ղեկավարը, որ պետք է գնանք փոխզիջման տարբերակով։ Ես՝ որպես պատերազմ անցած մարդ, բնականաբար դեմ եմ հող հանձնելուն։ Եթե նախագիծ լինի քննարկելու, ես իմ տեսակետը կհայտնեմ։ Եթե այս տարբերակով գնանք լուծման, կհայտնվենք Նախիջևանի կարգավիճակում ու կկորցնենք նաև Ղարաբաղը,–ընդգծել է նա։
Լևոն Տեր–Պետրոսյանի ծրագիրն ընդհանուր փոխզիջման տեսակետ է, ըստ նրա, բայց քանի որ «տակը բան չկա», ինքը չի կարողանում հարցին պատասխանել։

7or.am