Կարծիք

30.06.2021 09:27


Սա հայ զինվորն է, որ դատվում է Բաքվում․ որտե՞ղ է չագուչի տիրակալը (լուսանկար)

Սա հայ զինվորն է, որ դատվում է Բաքվում․ որտե՞ղ է չագուչի տիրակալը (լուսանկար)

Սա հայ զինվորն է...

Այս տղաները հայկական բանակի զինվորներն էին, որ պաշտպանում էին հայոց սահմանը...

Նրանք Բաքվի բանտերում են և դատվում են Բաքվի դատարանում...

Հիմա 21-րդ դարն է...

Ո՞ւր է նայում աշխարհը, ո՞ւր են մարդու իրավունքները պաշտպանող ՀԿ-ները, ո՞ւր է բռնության ձայնով մտահոգ այն «խիզախ» կինը, որ թիվ 1 բորտով գնաց ԱՄՆ և խիզախ կնոջ պատվոգիր ստացավ...

Որտե՞ղ են հայ մտավորականները... նրանք չպետք է քնեն, մինչև այս տղաները տուն չվերադառնան... իսկ ի՞նչ են անում նրանք...

Իսկ որտե՞ղ է չագուչի տիրակալը, որ «ում պետք է մխում է, ում պետք է հանում է»...

Հ․Գ․ Ընտրություններում հաղթանակից հետո չագուչի տիրակալը իր ելույթը սկսեց հետևյալ կերպ՝ «Նոյեմբերի 9-ին սկսված քաղաքական ճգնաժամը հաղթահարված է»…բա էս տղե՞րքը, իրենք ճգնաժամի մաս չե՞ն... թե իրենց արդեն կարելի է մոռանալ...

Անահիտ Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը