Լրահոս

15.06.2011 14:13


Եգիպտոսում դադարեցվել է նախկին նախագահ Մուբարակի կողմից մտցված պարետային ժամը

Եգիպտոսում դադարեցվել է նախկին նախագահ Մուբարակի կողմից մտցված պարետային ժամը

«ՌԻԱ նովոստի»–ն հաղորդում է, որ Եգիպտոսում այսօր՝ հունիսի 15–ին, դադարեցվում է պարետային ժամը, որը մտցվել էր նախկին նախագահ Հոսնի Մուբարակի կողմից 138 օր առաջ՝ ամբողջ երկրով տարածված անկարգությունների թեժացման ժամանակ։

Հունիսի 6–ին Եգիպտոսում ղեկավարող զինված ուժերի բարձրագույն խորհուրդը հայտարարել էր, որ հունիսի 15–ից պարետային ժամը չեղյալ կհայտարարվի երկրում անվտանգության ոլորտում իրավիճակի բարելավման շնորհիվ։

Վերջին ժամանակներս առանց հարգելի պատճառի մայրաքաղաք Կահիրեում, քաղաքներ Ալեքսանդրիայում և Սուեզում փողոց դուրս գալու արգելքը գործում էր ընդամենը երեք ժամ՝ գիշերվա ժամը 2–ից միչև 5–ը։

Պարետային ժամը մեծ վնաս է հասցրել երկրի տնտեսությանը, առաջին հերթին՝ առևտրին, զբոսաշրջությանն ու տրանսպորտին։

Այս խորագրի վերջին նյութերը