Կարծիք

29.06.2021 18:36


Հետպատերազմյան զուգահեռներ...

Հետպատերազմյան զուգահեռներ...

Հետպատերազմյան զուգահեռներ...

Ադրբեջանն ունի հաղթած նախագահ, որ օրը մի քանի անգամ բռունցք է ցույց տալիս հունիսի 20-ի ֆեյք ընտրություններով Հայաստանի ֆեյք վարչապետի ստորագրած անվերապահ կապիտուլյացիայի ակտը վավերացրած հայ հասարակությանը։ Հայաստա՛նն ունի թշնամու առջև ծնկի եկած ղեկավար, որ «վստահորեն» հաղթել է ինքնակործանման ճամփան բռնած «հպարտ» քաղաքացուն և «հաղթողի» դիրքերից սուր է ճոճում (կներեք` մուրճ է թափ տալիս) պարտության անշրջելիությունը կասկածի տակ դնող արժանապատիվ քաղաքացու վրա, փրփուրը բերանին` ճղավում, բղավում անհնազանդներին «կադրային դաժան ջարդերի», քաղաքական, քաղաքացիական վենդետաների ենթարկելու մասին։

Ադրբեջանն ունի «սուրը պատվով պատյան դրած» գերագույն հրամանատար, որ հայկական բանակը ոչնչացնելը քիչ համարելով` փութաջանորեն սպառազինում, ամրապնդում, արդիականացնում է իր երկրի զինված ուժերը։ Հայաստա՛նն ունի իր իսկ հրահրած «հայրենական» պատերազմը խայտառակաբար տանուլ տված, ձախողված, հերթով բոլոր արտաքին խաղացողների, այդ թվում` հակառակորդի կոշիկները լպստող դասալիք «գլխավոր հրամանատար», որ հետևողականորեն կրճատում է պաշտպանական ծախսերը և «սպառնում» լուծարել բանակը` երկու տարվա պարտադիր զինծառայությունը փոխարինել «հինգ տարին մեկ երեքամսյա» վարժանքներով։

Ադրբեջանն ունի կացնով մարդասպան, մե՛նք ունենք չաքուջով, նույնն է թե` կացնով վարչապետ, որի թիրախն իրեն «չոքացրած» թշնամին չէ, այլ Հայաստանը և հայոց պետականությունը։

Ավելի ճիշտ, այն, ինչ դրանից մնացել է...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը