Աշխարհ

29.06.2021 21:15


Վրաստանում հաստատվել է COVID-19-ի այսպես կոչված «հնդկական շտամի» 7 նոր դեպք

Վրաստանում հաստատվել է COVID-19-ի այսպես կոչված «հնդկական շտամի» 7 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է այսպես կոչված «հնդկական շտամի» յոթ նոր դեպք: Այս մասին հայտարարել է Հիվանդությունների վերահսկման և հասարակական առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն:

Վերջինիս խոսքով, երկրում «Դելտա» անունով հայտնի շտամի շրջանառությունը կարող է տատանվել 10-ից 20 տոկոսի սահմաններում: Միևնույն ժամանակ նա նշել է, որ «Դելտա» շտամը, փոխարինում է այսպես կոչված «Բրիտանական շտամին» և ավելի ու ավելի ինտենսիվորեն տարածվում աշխարհով մեկ:

«Ես հաստատում եմ, որ դեպքերի թիվն աճել է, երեկ հաստատվել է «Դելտա» շտամի յոթ դեպք: Կանխատեսման տարբեր ցուցանիշների համաձայն՝ ինչպես միջազգային կառույցների, այնպես էլ մեր մոդելավորման համաձայն, մենք կարծում ենք, որ երկրում «Դելտա» շտամի շրջանառությունը կարող է տատանվել 10-ից 20 տոկոսի սահմաններում: Ինչպես գիտեք, դա կանխատեսելի էր, քանի որ այս շտամը աստիճանաբար փոխարինում է այսպես կոչված «Բրիտանականին»: «Բրիտանական շտամն» ու դրա տարածումը գնալով ավելի ու ավելի է սրվում: Եթե ​​չեմ սխալվում, այսօրվա տվյալների համաձայն, այն արդեն դիտվում է 85 երկրներում: Մենք պետք է ավելի զգույշ լինենք, ավելի շատ պետք է հետևենք կանոնակարգերին և հոգ տանենք միմյանց մասին»,-հայտարարել է Ամիրան Գամղրելիձեն:

Հիշեցնենք, որ «Դելտա» անունով հայտնի շտամը Վրաստանում հաստատել է ընդհանուր առմամբ 27 մարդու մոտ:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը