Լրահոս

15.06.2011 13:44


ԱՊՊԱ պայմանագրերի կնքման վերաբերյալ

Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոն եւ Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում են, որ մինչեւ ս.թ. հուլիսի 1-ը հաշվառված ավտոտրանսպորտային միջոցներ ունեցող այն քաղաքացիները, որոնք առ այսօր ԱՊՊԱ պայմանագրեր չեն կնքել կամ կնքված ԱՊՊԱ պայմանագրի ժամկետը արդեն ավարտվել է, այդ ավտոտրանսպորտային միջոցները հաշվառումից ժամանակավոր հանելու դեպքում չեն վճարի ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար օրենքով սահմանված տուգանքները:

Որոշման մանրամասներին կարող եք տեղեկանալ www.rea.am կայքի «Նորություն» տողից, ինչպես նաեւ կայքի շարժական գույք բաժնում տեղադրված Ավտոապահովագրողների բյուրոյի բաններից` այցելելով բյուրոյի կայք:

Այս խորագրի վերջին նյութերը