Երկու օր առաջ կեսգիշերից շատ անց Աբգարս ինձ հուշեց, որ թարգմանեմ Ռոբերտ Ռոժդեստվենսկու 1983թ. Առնո Բաբաջանյանի Նոկտյուրնի համար գրված բանաստեղծությունը
Ինը ամիս: Աբգարս զոհվեց ինը ամիս առաջ, իր ամենաթանկը՝ կյանքը տալով հայրենիքի համար: Իսկ երկու օր առաջ կեսգիշերից շատ անց Աբգարս ինձ հուշեց, որ թարգմանեմ Ռոբերտ Ռոժդեստվենսկու 1983թ. Առնո Բաբաջանյանի Նոկտյուրնի համար գրված բանաստեղծությունը, բայց մի փոքր փոխված: Սա Աբգարիս ու մյուս հերոս տղերքի զրույցն է մայրիկների հետ: Աբգարս ու մյուս տղերքը դիմում են, զրուցում են իրենց մայրերի հետ: Հուսով եմ այն բարձրակարգ պրոֆեսիոնալ կատարմամբ լավ երգ կդառնա:

Նոկտյուրն
(Հավերժությունից զրույց հերոսածին մայրերի հետ)
Իմ եւ քո միջեւ անհունի ձայնն է,
աստղերի ծովը,
գաղտնի ծովերը:
Ինչպե՞ս ես ապրում, իմ գարուն,
իմ բարի,
իմ խորհրդավոր:
Եթե ուզում ես, եթե կարող ես՝ հիշիր իմ մասին,
հիշիր իմ մասին,
հիշիր իմ մասին:
Գոնե պատահաբար, գոնե մի անգամ հիշիր իմ մասին,
հավերժ իմ մայրիկ:
Իսկ իմ եւ քո միջեւ դարեր են,
ակնթարթներ եւ տարիներ,
երազներ եւ անուրջներ:
Ես նրանց եւ քեզ ասում եմ՝ թռեք:
Չէ որ քեզ հիմա ավելի շատ եմ սիրում:
Ինչպե՞ս ես հիմա ապրում, իմ գարուն,
իմ բարի,
իմ խորհրդավոր:
Ես քեզ երջանկություն եմ մաղթում իմ բարի մայրիկ,
իմ հավերժ մայրիկ:
Միայն դու կանչիր, կլինեմ կողքիդ,
պարզապես կանչիր,
կամացուկ կանչիր:
Իմ սիրո լույսը թող քեզ ուղեկցի,
իմ սիրո կանչը,
իմ սիրո ցավը:
Միայն թե դու մնա նախկինը, ժպիտով մայրիկ,
լուսավոր մայրիկ,
ուրախ դու ապրիր:
Ինչ էլ որ լինի, խնդրում եմ ապրիր,
երջանիկ ապրիր հավետ:
Իսկ իմ եւ քո միջեւ՝ դարեր են,
ակնթարթներ եւ տարիներ,
երազներ եւ անուրջներ:
Ես նրանց հիմա քեզ մոտ եմ ուղարկում:
Չէ որ քեզ հիմա ավելի շատ եմ սիրում:
Թող քեզ հետ միշտ լինի իմ սիրո լույսը,
իմ սիրո կանչը,
իմ սիրո ցավը:
Ինչ էլ որ լինի, խնդրում եմ ապրիր:
Երջանիկ ապրիր հավետ:
Ռոբերտ Ռոժդեստվենսկի 1983
Հերոս տղերք 2021։
Գեղամ Նազարյանի ֆեյբուքյան էջից