Լրահոս

29.06.2021 11:19


4 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 116 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

4 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 116 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում հունիսի 29-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 116 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 224 967-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահվան 4 նոր դեպք է գրանցվել:

Կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել:

Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5613-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 73 է, ընդհանուր առողջացածներինը՝ 216 718, փաստացի բուժվողներինը՝ 2636: Մեկ օրում արվել է 3477 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 1 181 291 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը