Կարծիք

29.06.2021 10:14


Նիկոլի Հայաստանում Արցախի 75%-ը տալիս են թշնամուն, բայց «չագուչով» սպառնում են սեփական քաղաքացուն, ոչ թե թշնամուն

Նիկոլի Հայաստանում Արցախի 75%-ը տալիս են թշնամուն, բայց «չագուչով» սպառնում են սեփական քաղաքացուն, ոչ թե թշնամուն
Նիկոլի Հայաստանում.
Վարդավառին կեղտոտ խալի են լվանում Բաղրամյան պողոտայում(չնայած այն քրիստոնեական 5 տաղավար տոներից մեկն է)
մեծ շուքով սահմանվոմ և նշվում է Քաղաքացու տոնը՝ Պրոսպեկտի վրա խորոված անելով և տեղում լափելով
Պրոֆեսոր Արա Բաբլոյանին վիրահատությունը կիսատ թողած՝ տանում են հարցաքննության
Պրոֆեսոր Չարչյանին կալանավորում են
Մարդասպան ահաբեկիչները (ՊՊԾ գնդի գրավում) ազատ են արձակվում
և նույնիսկ մասնակցում ընտրությունների
Արցախի 75%տալիս են թշնամուն, բայց «չագուչով» սպառնում են սեփական քաղաքացուն, ոչ թե թշնամուն
թշնամին ապօրինի պահում է հայ ռազմագերիներին, իսկ մենք տալիս են մի լուրջ քարտեզ 15 գերու դիմաց, բայց այնուամենայնիվ համարում, որ պետք է ողջունել Ալիևին 15 գերու վերադարձնելու համար
«սիրո հեղափոխությունը» ողջ հայ ազգին դարձնում է միմյանց ատող, սահմանագծեր դնող և սև ու սպիտակի բաժանող մի ամբոխի
արտաքին գործոց նախարարությունը գլխատվում է
3 տարվա մեջ փոխվում է 5 ԱԱԾ պետ
...............
Թվարկումները շատ են...
Բայց սա աշխարհի միակ երկիրն է, որի ոչ բարով ղեկավարը ինքնագլուխ ստորագրում է կապիտուլյացիոն ակտ և ինքնասպան լինելու փոխարեն՝ թաքնվում է բունկերում, որտեղից հարբած լայվ է մտնում և հայտարարում՝ ԵԿԵԼ Է ՔԱՂԱՔԱՑՈՒ ՎՐԵԺԻ ԺԱՄԱՆԱԿԸ (խոսքը վերաբերվում է սեփական երկրի քաղաքացիների հանդեպ վրեժին)
Անահիտ Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը