Աշոտ Մանուչարյան. «Նոր քաղաքական դաշտ կարող է ձևավորվել»
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ղարաբաղ կոմիտեի» անդամ Աշոտ Մանուչարյանը, անդրադառնալով ՀԱԿ–իշխանություն երկխոսությանը, ասել է, որ երկխոսության գործընթացը սառեցվել է, որովհետև կողմերից մեկն այն իր համար վտանգավոր է համարել:
Ըստ նրա՝ ՀԱԿ–իշխանություն երկխոսության գործընթացը կարող էր սառեցվել Ռուսաստանի պատճառով, որն այդ գործընթացը կարող էր իր համար սպառնալիք համարել:
–Դժվար չէ կռահել՝ ով է ՀԱԿ-իշխանություն երկխոսության գործընթացի կնքահայրը, որովհետև ակնհայտ էր, որ այդ ամբողջ գործընթացին ուղեկցում էր ԱՄՆ–ը, հետևաբար, Ռուսաստանի հետ խնդիրներ չունենալու համար գործընթացը կարող էր սառեցնել նաև հենց ինքը՝ ԱՄՆ–ը,–ասել է Աշոտ Մանուչարյանը:
Նա նշել է, թե չի կարծում, որ ՀԱԿ-ում կամ իշխանությունում ղեկավարներն անփորձ են, և որևէ կողմ կարող էր խնդիրը հասցնել հանձնաժողով ստեղծելուն, եթե չլիներ երաշխավորված գործընթաց։
–Երկխոսության գործընթացը կարող է առաջ շարժվել, եթե սկսի պարունակել երկրի համար անհրաժեշտ խնդիրներ: Այդ ժամանակ երկխոսության գործընթացը կշարունակվի ներքին ճնշման արդյունքում,–հավելել է Աշոտ Մանուչարյանը:
Ըստ նրա՝ քաղաքական բուռն աշուն է լինելու:
–Նոր մոբիլիզացման շրջան է, նոր քաղաքական որակներ են ի հայտ գալիս, նոր քաղաքական դաշտ կարող է ձևավորվել,–ասել է նա։