ՆՑԿ նախագահ. «Մարդը և ոչ թե կուսակցությունը կարող է լինել ցեղակրոն կամ այլ գաղափարի կրող»
Այսօր լրագրողների հետ են հանդիպել «Նժդեհյան ցեղակրոն կուսակցության» նախագահ Գևորգ Հովսեփյանը, կուսակցության խորհրդի անդամներ Զոհրաբ Պետրոսյանն ու Արամ Գրիգորյանը։
Գ. Հովսեփյանը նշել է, որ կուսակցության հիմնական նպատակն ազգային արժեհամակարգի հաստատումն է հայ ժողովրդի մեջ։ Զ. Պետրոսյանն էլ ավելացրել է. «Շատերն են խոսում ազգային դաշտից ու ազգային խնդիրներից, բայց մենք չենք ուզում ուղղակի խոսել այդ երևույթների վերաբերյալ։ Այսօրվա քաղաքական խառնաշփոթի մեջ մենք փորձում ենք սահմանել՝ ինչ ենք հասկանում ազգային պետություն, ազգային արժեքներ ասելով»։
«7օր»–ի հարցին, թե Հանրապետական կուսակցությունը նրանք համարո՞ւմ են նժդեհյան գաղափարի կրող ու հետևորդ, Գ. Հովսեփյանը պատասխանել է. «Կուսակցությունն իր միջոցներով կարող է քարոզել իր գաղափարախոսությունը, սակայն ողջ կուսակցությունը չի կարող լինել ցեղակրոն կամ այլ գաղափարի կրող։ Մարդն է լինում այդպիսին։ Չի կարելի ասել՝ ամբողջ կուսակցությունն ազգայնական է կամ հակառակը։ Կուսակցության մեջ լինում են և՛ ազգայնական կերտվածքի, և՛ ապազգային դրսևորումներով մարդիկ։ Իսկ մեծ կուսակցությունների համար դա ավելի շատ խնդրահարույց է»։

7or.am