120-ամյա թուրք կինը 3 փադիշահ ու 12 նախագահ է տեսել
Թուրքիայի Ամասիա քաղաքում բնակվող 120-ամյա տատիկը՝ Շեքեր Ասլանը, իր կյանքի ընթացքում 3 փադիշահ ու 12 նախագահ է տեսել։
Նրա 5 երեխաներն ու 12 թոռները համոզված են, որ 120-ամյա Շեքերի ամուր առողջության գաղտնիքը առողջ սնունդն է։ Կինն իր ողջ կյանքում սպառում է միայն բնական սննդամթերք՝ կարագ, մածուն, թան, մեղր, խաշած ձու, երբեք դրսից գնված պատրաստի սննդից չի օգտվել։
Ծննդյան տոնակատարության ժամանակ Շեքերն ասել է․ «Ես երբեք անգամ չեմ հիվանդանում։ Նույնիսկ կորոնավիրուսը ինձ շրջանցեց։ Դուք հիվանդություններ ունեք, իսկ ես՝ ոչ։ Աթաթուրքին, Իսմեթ Ինոնյուին, Ադնան Մենդերեսին, Սուլեյման Դեմիրելին, Բյուլենթ Էջևիթին, բոլորին ճանաչում եմ»։
Շեքերի միակ հիվանդությունը ալցհայմերի հիվանդությունն է, որով տառապում է վերջին 7 տարիների ընթացքում։ Բայց օրինակ, ողջ աշխարհը ցնցած մահաբեր կորոնավիրուսի թեստը բացասական է եղել, թեև ընտանիքի մյուս անդամները վարակվել են այդ վիրուսով։

Աղբյուրը՝ ermenihaber.am