Լրահոս

15.06.2011 12:46


Ժիրայր Սեֆիլյանին ՀՀ քաղաքացիություն շնորհելու մասին

Երկու  օր  շարունակ  հանրային  հնարավոր  բոլոր միջոցները  ողողված  էին  ՀՀԿ նախորդ  ղեկավարի  ծննդյանը նվիրված  ճոխ  հանդիսություններով, որոնց նպատակահարմարությունն  ու  արժանելիությունն, այդպես  էլ  չեն կարողանում ներկայացնել: Մի  բան  է  ակնհայտ, որ  քաղաքական  այդ  գործի  շնորհիվ  պարոն  Ս.Սարգսյանի  համար  ճանապարհ  հարթվեց  դեպի  ՀՀԿ  և  այլ   բարձրունքներ:

Իսկ  ահա, արցախյան  պատերազմի  հերոսներից  մեկի  ծննդյան տարեդարձը  նշվում է նույն  պարոն  Ս.Սարգսյանին  ուղղված  ստորագրահավաքով, այն  է՝ Ժ. Սեֆիլյանին,  վերջապես,  ՀՀ  քաղաքացիություն    շնորհելու  հորդորներով:

Ցավոք, պետական  միջոցներն  անձանական /կուսակցական/ շահերին  ծառայեցնելը, հատկապես, 2008թ.-ից  հետո  դարձել  է  մեր  իրականության անբաժանելի  մասն, այն էլ  ՀՀ  հասարակական  կյանքի  բոլոր  բնագավառներում:

Թերևս, ապօրինի  այս  դրսևորումների  պատճառներից  մեկը  ՀՀ  Նախագահի  պաշտոնը զբաղեցնողի  ՀՀԿ  ղեկավար  լինելն  է, որն, ինչպես մասնավորապես պարզվում  է, չի ցանկանում լուծել  ընդդիմադիր  գործչի  քաղաքացիության հարցը:

«Ընդդեմ ՀՀԿ ապօրինությունների» համահայկական կոմիտեի համակարգող Ռ.Թորոսյան

Այս խորագրի վերջին նյութերը