Աշխարհ

28.06.2021 14:55


Շվեդիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել

Շվեդիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել

Շվեդիայի վարչապետ Շտեֆեն Լևենը հայտարարել է հրաժարական տալու մասին: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` տեղի ռադիոյին հղումով, լրացուցիչ ընտրություններ չեն կայանալու:

Հաղորդվում է, որ Լևենը խորհրդարանի խոսնակ Անդրեաս Նորլենին խնդրել է փորձել նոր կառավարություն ձևավորել:

Հիշեցնենք, որ երկուշաբթի Շվեդիայի խորհրդարանում տեղի է ունեցել գործող վարչապետ Շտեֆան Լևենի նկատմամբ վստահության հարցով քվեարկությունը, որի արդյունքներով երկրի պատմության մեջ առաջին անգամ անվստահություն է հայտնվել վարչապետին:

Շվեդիայի «Ձախ կուսակվությունն» ավելի վաղ հայտնել էր, որ կորցրել է վստահությունը կառավարության հանդեպ` վարձակալման շուկայի հարցով փոփոխություններից հրաժարվելու պատճառով:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը