Աշխարհ

28.06.2021 20:19


Ժամում` 16 ասուպ. երկրագնդի բնակիչները հուլիսի վերջին կդիտեն Հարավային դելտա-Աքվարիդներ աստղաթափը

Ժամում` 16 ասուպ. երկրագնդի բնակիչները հուլիսի վերջին կդիտեն Հարավային դելտա-Աքվարիդներ աստղաթափը

Հարավային դելտա-Աքվարիդներ ասուպային հոսքն այս տարի առավելագույն ակտիվության կհասնի լույս հուլիսի 30-ի գիշերը: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Մոսկվայի աստղացուցարանի (պլանետարիում) մամուլի ծառայությունից:

«Հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Հարավային դելտա-Աքվարիդներ ասուպային հոսքը Ջրհոսի համաստեղությունից կհասնի գործողության առավելագույնին: Ասուպների միջազգային կազմակերպության կանխատեսումներով՝ սպասվում է մինչև 16 ասուպ մեկ ժամում»,-ասել են աստղացուցարանում:

Հարավային դելտա-Աքվարիդներ ասուպային հոսքը Ջրհոսի համաստեղությունից տեղի է ունենում ամեն տարի հուլիսի կեսերից մինչև օգոստոսի կեսերը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը