Լրահոս

15.06.2011 11:40


Թուրքիայում շրջվել է բելառուսցի զբոսաշրջիկներով ավտոբուսը

Թուրքիայում շրջվել է բելառուսցի զբոսաշրջիկներով ավտոբուսը

Հունիսի 14–ին բելառուսցի զբոսաշրջիկների ավտոբուսը շրջվել է Թուրքիայի Մուղլա արվարձանում։ Ինչպես «ՌԻԱ նովոստի» գործակալությանը փոխանցել են Անթալիայում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսարանից, վթարից տուժել են 14 բելառուսցի զբոսաշրջիկ ու տեղի զբոսավարը։

Տուժածներից 4–ը 5–7 տարեկան երեխաներ են։ Բոլոր զբոսաշրջիկները տարբեր բողոքներով գտնվում են հոսպիտալում։ Հունիսի 15–ի առավոտյան նրանք պետք է վերադառնան Մինսկ։

Ոստիկանության նախնական վարկածով՝ վարորդը գերազանցել է արագությունը և կորցրել վերահսկողությունը, ինչի հետևանքով էլ ավտոբուսը շրջվել է։

Միջադեպի ականատեսները պնդում են, որ վարորդը քնել էր, զբոսավարը նրան հրել է կամ քաշել ղեկը, այլապես ավտոբուսը կբախվեր ժայռին։

Այս խորագրի վերջին նյութերը