Կարծիք

28.06.2021 12:50


Թուրքիայում գործում է ինչ-որ հայագիտության ինստիտուտ, որը հետազոտում է մեզ

Թուրքիայում գործում է ինչ-որ հայագիտության ինստիտուտ, որը հետազոտում է մեզ
Համոզված եմ, որ Թուրքիայում գործում է ինչ որ հայագիտության ինստիտուտ, որը բավական խորացված ու պրոֆեսիոնալ կերպով հետազոտում է մեզ՝ Հայաստանի քաղաքացիներիս:
Նրանք մեզ ավելի լավ են ճանաչում, քան մենք ինքներս: Շատ լավ պատկերացնում են միջին վիճակագրական հայի մտածելակերպը, հույզերը, զգացմունքները, պահանջներն ու ակնկալիքները: Գիտեն, թե երբ ու ինչ է պետք անել, որ ստիպեն մեզ մեր ձեռքերով ավիրել մեր ստեղծածը:
Հաշվարկել են, որ Սյունիքի միջանցքին ընդդիմացող երկու առաջնորդների սպանության դեպքում իր գործակալները մեղադրանքի սխալները կուղղեն երրորդ ընդդիմացողի դեմ, կձևավորեն մեղավորության համոզմունք և դրանով կլուծեն դիմադրության խնդիրը: Ղրիմում գտան Հայաստանի առաջնորդներին ատող ազգությամբ հայ լրագրող, հավաքագրեցին նրան, տարան Թուրքիա և 1999թ-ի սեպտեմբերին գործուղեցին Հայաստան՝ ԱԺ-ում սպանդն իրականացնելու նպատակով:
Եղավ հոկտեմբերի 27-ը, սպանվեցին առաջնորդները, անմեղ ու պատհական մարդիկ, իսկ դրանում մեղավոր նշանակվեց Հայաստանի ղեկավարը: Սակայն ղեկավարն ուժեղ մարդ էր, չհանձնվեց, պայքարեց թուրքական գործակալների դեմ և պահպանեց և ուժեղացրեց Հայստանն ու Արցախը:
Անցան տարիներ, գտան մեկ այլ լրագրող, ով կրկին ատում էր, բայց այս նոր լրագրողն ատում էր Հայ մարդուն, Հայաստանն ու այն ամենը, ինչ կապված էր Հայկականության հետ:
Թուրքական հայագիտական ինստիտուտներն այս անգամ լավ էին աշխատել, իսկ նրանց տեղական գործակալներին հաջողվել էր արմատավորել սուտն ու կեղծիքը, ատելությունն ու թշնամությունը:
Իրենք ոչինչ չեն արել, ամեն բան արվել է մեր կողմից, մեր ձեռքերով ու ամենակարևորը՝ դեմքի հպարտ արտահայտությամբ:
Այս անգամ ոչ մեկին պետք չէր սպանել, քանի որ թուրքական տրոյական ձին՝ ազգությամբ հայ լրագրողը, արդեն ներսում էր, հպարտ քայլում էր ու ստիպում մեզ ատել իրար, քանդել մեր տունը,
Իսկ ճիշտ պահին բացեց ամրոցի դարպասները թշնամու առջև . . .
Արթուր Ղազինյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը