Լրահոս

15.06.2011 11:19


ՀԱԿ անդամ. «Սերժ Սարգսյանը պարտավոր է սկսված գործընթացն առաջ տանել կամ դադարեցնել»

ՀԱԿ անդամ. «Սերժ Սարգսյանը պարտավոր է սկսված գործընթացն առաջ տանել կամ դադարեցնել»

–Ողջամիտ ժամկետը մինչև այս ամսվա վերջն է՝ մինչև ՀԱԿ հաջորդ հանրահավաքը,–«7օր»–ի հետ զրույցում ասել է ՍԴՀԿ ատենապետ, ՀԱԿ անդամ Լյուդմիլա Սարգսյանը։ Ավելի վաղ նա «7օր»–ին ասել էր, որ ՀԱԿ–իշխանություն երկխոսության առնչությամբ սպասում է անձամբ Սերժ Սարգսյանի պատասխանին։

–Բնականաբար, հաջորդ հանրահավաքին մենք ասելիք պիտի ունենանք ու մեր գործողությունների որոշակի ծրագիր պետք է ներկայացնենք հասարակությանը։ Ողջամիտ ժամկետը համարում եմ մինչև հաջորդ հանրահավաքը, երբ արդեն Կազանի հանդիպումը տեղի կունենա, ԵԽԽՎ–ի ելույթը կլինի, և մեզ համար հստակություն կմտնի այս գործընթացի հետ կապված։ Լռությունը կայունություն չի բերում երկրում, և եթե առաջին հարցերի շուրջ Սերժ Սարգսյանն է խոսել, ուղիղ ուղերձներով պատասխաններ տվել, ապա այս դեպքում ևս որևիցե միջնորդ չի կարող լինել (նկատի ունեմ առանձին պատգամավորների), ՀՀԿ–ականների կարծիքը չի կարող վերջնական համարվել։ Սերժ Սարգսյանը պարտավոր է սկսված գործընթացն առաջ տանել կամ դադարեցնել, իսկ դա կարող է տեղի ունենալ միայն մեկ դեպքում՝ երբ նա անձա՛մբ արտահայտի իր որոշումը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը