Ֆլորիդայում փլուզված 12-հարկանի շենքի փլատակների տակ գտնվողների որոնումները շարունակվում են, դեռևս 150 մարդ անհայտ կորած է համարվում (լուսանկար, տեսանյութ)
Ֆլորիդայում օրերս փլուզված 12-հարկանի շենքի փլատակների տակ գտնվողների որոնումները շարունակվում են, հայտնում է BBC լրատվականը և հավելում, որ դեռևս 150 մարդ անհայտ կորած է համարվում, հայտնաբերվել է 9 դի։
Հայտնի է, որ շաբաթ օրը հրապարակված 2018 թվականի ինժեներական զեկույցի համաձայն՝ 12-հարկանի ծովափնյա Champlain Towers-ի նախնական նախագծում «լուրջ սխալ» է եղել, որը փոչընդոտել է ջրի արտահոսքին շենքի հիմքից։
Որոնողափրկարարական աշխատանքներ կատարող խմբերին այժմ փրկարարներ են միացել Իսրայելից և Մեքսիկայից։
Առայժմ հայտնի է 9 զոհի մասին, որոնցից նույնականացվել է 4 մարմին․ նրանք են՝ 79-ամյա Գլեդիս Լոզանոն և նրա 83-ամյա ամուսինը՝ Անտոնիոն, 54-ամյա Սթեյսի Ֆանգը և 54-ամյա Մանուել Լաֆոնտը։ Սթեյսի Ֆանգի 15-ամյա որդուն փլատակների տակից ողջ են գտել։
Շենքը բաղկացած է եղել 136 բնակարանից, որոնցից 55-ը փլվել են։ Այն կանգուն է 1980 թվականից և կառուցվել է չորացված ջրային տարածքի վրա, ինչը, մասնագետների կարծիքով, մտահոգիչ է։ Սակայն շենքի փլուզման հիմնական պատճառը դեռևս հայտնի չէ, և հետաքննությունն իրականացվելու է որոնողափրկարարական աշխատանքների ավարտից հետո միայն։
ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Սերֆսայդ քաղաքում 12-հարկանի բնակելի շենք է փլվել։ Հայտնի չէ, թե շենքի փլուզման ժամանակ քանի մարդ է եղել շենքում։
«Մենք պատրաստ ենք վատ լուրերի՝ հաշվի առնելով ավերածությունների ծավալը»,-ասել էր Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դեսանտիսը և հավելել, որ, իր կարծիքով, արտակարգ իրավիճակների ծառայության արագ արձագանքը փրկել է բազմաթիվ կյանքեր։