Կարծիք

28.06.2021 10:00


9 ամիս առաջ սկսվեց Մեծ դավաճանության «տաք» արարը՝ Արցախյան վերջին պատերազմը

9 ամիս առաջ սկսվեց Մեծ դավաճանության «տաք» արարը՝ Արցախյան վերջին պատերազմը
9 ամիս առաջ սկսվեց Մեծ դավաճանության «տաք» արարը՝ Արցախյան վերջին պատերազմը։
9 ամիս առաջ այս օրը դեռ Հորադիզում, Ակնայում, Թալիշում ու Քարվաճառում հպարտ կանգնած ու մարտնչող զինվորը դեռ չգիտեր, թե ինչ մահաբեր սարդոստայն է հյուսված իր ոտքերի տակ՝ Երևանում նստած թուրքամոլ խունտայի կողմից։
9 ամիս առաջ Մատաղիսում, Արաքսի հովտում, Հադրութում, Ջիվանիում, Կովսականում, Նոր Մարաղայում, Քարվաճառում ու Շուշիում ապրող հայը չգիտեր, որ իր ոտքերի տակ եղած հայրենիքը բեռ է Երևանում քածերի հետ կյանքը վայելող և Թուրքիայի ներդրումները երազող Ստահակների համար,
9 ամիս առաջ Քարվաճառի զորամասի տղերքը չգիտեին, որ մի ամսից սեփական ձեռամբ պայթեցնելու են 25 տարի սրբատեղի դարձած իրենց զորամասը, իջնելու էին Մռավի լեռնաշղթայի անառիկ դիրքերից, գնալու էին հանձնվող Դադիվանք և ծնկի եկած արտասվելու...
9 ամիս առաջ քաշաթաղցին, քարվաճառցին, դադիվանքցին չգիտեր, որ տարիների հավատով ստեղծածն ընդամենը մի քանի լիտր բենզինի արժեք ունի՝ վառեց և... վերջ...
9 ամիս առաջ Արցախ մեկնող կամ Արցախում մարտնչող տղերքը չէին պատկերացնում, որ դավաճան խունտայի անդամ առողջապահության նախարարի համար իրենք ոչ թե հայրենիքի նահատակ էին համարվելու, այլ նեխող մի զանգված կամ բեռ, այնպես, ինչպես Արցախը, որի համար և որի լեռներին ու դաշտերին ընկնելով՝ վերջին անգամ մայր կոչեցին սառող շուրթերից...
9 ամիս առաջ դեռ հիմարաբար կարծում էինք, թե Արցախը հանձնող իշխանություններին հայ ազգը կհոշոտի...
9 ամիս առաջ դեռ չգիտեինք, թե որքան գրագետ տականքներ են ապրում և գործում մեզ հետ, մեր կողքին, նույն հայրենիքում, որոնք նոյեմբերի 9֊ից հետո դուրս չեկան փողոց և դրանով հենց «հայտնաբերվեցին»...
9 ամիս առաջ դեռ չգիտեինք, որ ՀՀ֊ում ապրող հարյուր հազարավոր աղանդավորները, քայքայիչ հ/կ֊ների ու զլմ֊ների ազդեցության տակ ընկած հայ մարդը, հայ շինականն ու գյուղացին, բանվորն ու ուսուցիչը պիտի հունիսի 20֊ին հնարավորություն տային հայրենադավ խունտային՝ շարունակելու հայրենիքի հրեշավոր վաճառքը...
9 ամիս առաջ շատ բան չգիտեինք, բայց...
Հայի ազնվական տեսակի միտքը, տեսնելով ու հասկանալով շատ բան, 9 ամիս անց երկնել է մաքառումի և հառնումի ճանապարհը...
Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը