Լրահոս

15.06.2011 10:44


Քլինթոնի մամուլի քարտուղարը «Ֆեյսբուքի» փոխնախագահը կդառնա

Քլինթոնի մամուլի քարտուղարը «Ֆեյսբուքի» փոխնախագահը կդառնա

Բիլ Քլինթոնի նախկին մամուլի քարտուղար Ջո Լոքհարթը, ով օգնել է նրան Մոնիկա Լևինսկու հետ կապված սկանդալի ժամանակ, կդառնա «Ֆեյսբուքի» փոխնախագահներից մեկը և պատասխանատու կլինի ընկերության արտաքին կապերի համար։

Այս մասին տեղեկացնում են ամերիկյան լրատվամիջոցները՝ հղում անելով «Ֆեյսբուքի» հայտարարությունը։

Ներկայումս Ջո Լոքհարթը ղեկավարում է հասարակայնության հետ կապերով զբաղվող  սեփական ընկերությունը։

Ինչպես հաղորդվում է, նոր աշխատանքին նա կանցնի հուլիսի կեսերին։

Այս խորագրի վերջին նյութերը