Լրահոս

15.06.2011 10:38


Բարաք Օբաման Սուդանին կոչ է արել դադարեցնել բռնությունները

Ինչպես հաղորդում է «BBC»–ն, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Սուդանի հարավային և հյուսիսային տարածքների քաղաքական ղեկավարներին կոչ է արել սահմանամերձ շրջանում դադարեցնել բռնությունները։

Ամերիկյան ղեկավարի խոսքերով՝ Վաշինգտոնը մտահոգված է տարածաշրջանում իրավիճակով, այդ թվում՝ Կորդոֆանի բախումներով, ինչի հետևանքով տեղի բնակիչները լքել են այդ տարածքները։

Ավելի վաղ ՄԱԿ–ը Սուդանի իշխանություններին մեղադրել էր Հարավային Կորդոֆանի գավառում խաղաղ բնակչությանն օդային հարվածներ հասցնելու համար։

Այս խորագրի վերջին նյութերը