Աշխարհ

26.06.2021 20:59


99 տոկոսով համոզված եմ, որ Ադրբեջանում թուրքական ռազմաբազա է հայտնվելու. ԵԱՏՄ ինստիտուտի տնօրեն

99 տոկոսով համոզված եմ, որ Ադրբեջանում թուրքական ռազմաբազա է հայտնվելու. ԵԱՏՄ ինստիտուտի տնօրեն

99 տոկոսով համոզված եմ, որ Ադրբեջանում թուրքական ռազմաբազա է հայտնվելու: Այս մասին NEWS.am-ի հետ հարցազրույցում ասել է ԵԱՏՄ ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Վլադիմիր Լեպեխինը:

Նա պարզաբանել է, որ ռազմաբազայի հայտնվելը համակարգային բնույթ ունի:

Դա, նրա խոսքով, կապված է ոչ միայն այն բանի հետ, որ Թուրքիայի համար կարեւոր է Ադրբեջանում (Հարավային Կովկասի տարածքում) ամրապնդվելը, այլ նաեւ կարեւոր է հարձակողական քաղաքականության ցուցադրման տեսանկյունից, ընդ որում, այնպիսի քաղաքականության, որը պտուղներ է տալիս:

«Թուրքիայի համար, որն այսօր իր հովանու ներքո թյուրքական պետությունների համախմբման գիծ է հետապնդում, այդ թվում՝ հետխորհրդային տարածքում, շատ կարեւոր է ուժեղացնել իր ազդեցությունը Կենտրոնական Ասիայի երկրներում, ինչպես նաեւ Կովկասում՝ ներառյալ Հյուսիսային Կովկասը»,-ընդգծել է Լեպեխինը:

Հետեւաբար, Անկարայի համար սկզբունքային նշանակություն ունի ցանկացած քայլ, որը ցուցադրում է Թուրքիայի ուժը եւ Ռուսաստանի թուլությունը, նշել է փորձագետը:

«Ես կարծում եմ, որ Ռուսաստանում ուղղակի արձագանք չի լինի Ադրբեջանում թուրքական բազայի առաջացման հարցի շուրջ: Ցավոք, Մոսկվայում մշակված չէ վեկտորը, որն ուղղված է թուրքական էքսպանսիային հակազդելուն: Հակառակը, մենք հաճախ ենք տեսնում չհամաձայնեցված եւ անտարամաբանական գործողություններ Ռուսաստանի կողմից Թուրքիայի ուղղությամբ: Ըստ ամենայնի՝ դա կապված է համատեղ տնտեսական հետաքրքրությունների հետ (գազի փոխադրում, ԱԷԿ-ի կառուցում եւ այլն): Թուրքական կորպորացիաների ազդեցությունը, որոնք ամրապդնվել են ՌԴ-ում, հանգեցնում են նրան, որ Ռուսաստանը չունի հստակ արտահայտված եւ կոշտ դիրքորոշում Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի ուղղություններով թուրքական էքսպանսիայի շուրջ: Անհրաժեշտ է, սակայն, նկատել, որ այդ վտանգն աստիճանաբար գիտակցվում է»,-հավելել է քաղաքագետը:

Հիշեցնենք, որ մայիսի 15-ին Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Իլհամ Ալիեւը ստորագրել էին այսպես կոչված Շուշիի հռչակագիրը, որից հետո Էրդողանը չէր բացառել Ադրբեջանում թուրքական ռազմաբազայի հիմնումը:

Այս խորագրի վերջին նյութերը