Աշխարհ

26.06.2021 19:56


Երաշտը Թուրքիայում վտանգել է հազարավոր մարդկանց կենսագործունեությանը

Երաշտը Թուրքիայում վտանգել է հազարավոր մարդկանց կենսագործունեությանը

Փետրվարից ի վեր քիչ անձրեւները վտանգել են հազարավոր մարդկանց կենսագործունեությունն ամբողջ Թուրքիայում, որտեղ տեղումները կրճատվել են մինչեւ 60 տոկոս: Արդյունքում, ֆերմերները հազիվ են ծայրը ծայրին հասցնում, իսկ կառավարությունն աջակցություն չի ցուցաբերում, գրում է Ahval-ը:

«Երբ պետությունը չի աջակցում իր սեփական արտադրողներին, նա աջակցում է այլ երկրների արտադրողներին: Թուրքիայում գյուղատնտեսական նշանակության հողերը մեծ ներուժ ունեն, բայց չկա միասնական քաղաքականություն եւ պլանավորում»,-ասել է Ֆերմերների ասոցիացիայի նախագահ Հուսեյն Դեմիրթաշը:

«Գյուղատնտեսական արտադրանքի ծավալն աճել է 150 տոկոսով, եւ ֆերմերները պարտքերի տակ են,-ասաց նա,-Նրանք անպաշտպան են»:

Ընդդիմադիր կուսակցությունները նշում են, որ կառավարությունը բավարար քայլեր չի ձեռնարկել՝ կանխատեսելի ճգնաժամից խուսափելու համար:

Անցյալ ամիս հարցը բարձրացնելով խորհրդարանական շարժմանը՝ քրդամետ Ժողովրդադեմոկրատական ​​կուսակցության պատգամավոր Էբրու Գյունայն ասել էր, որ COVID-ի հետեւանքով գյուղատնտեսական նշանակության արտադրանքի, ինչպիսիք են դիզելը, պարարտանյութերը, սերմերը եւ թունաքիմիկատները, ինքնարժեքը համավարակի պայմաններում կրկնակի անգամ աճել է:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը