Լրահոս

15.06.2011 10:09


Եվրախորհրդարանում կայանալիք ԼՂ հարցով լսումների ժամանակ ելույթ կունենան նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահները

Եվրախորհրդարանում կայանալիք ԼՂ հարցով լսումների ժամանակ ելույթ կունենան նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահները

Եվրախորհրդարանի միջազգային հարցերով հանձնաժողովն այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի մասնակցությամբ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ լսումներ է անցկացնում։

Ինչպես հաղորդում է Եվրախորհրդարանի մամլո ծառայությունը, լսումների ժամանակ ելույթ են ունենալու Մինսկի խմբի ամերիկացի և ֆրանսիացի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն և Բեռնար Ֆասիեն, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը։

Ելույթ կունենան նաև Հարավային Կովկասում ԵՄ–ի նախկին հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին, ԵՄ արտաքին գործերի Ռուսաստանի, Արևելյան հարևանության, Արևմտյան Բալկանների հարցերով եվրոպական ծառայության տնօրեն Միրոսլավ Լայչեկը։

Այս խորագրի վերջին նյութերը