Կարծիք

26.06.2021 15:20


Հայկական հոգեբանություն

Հայկական հոգեբանություն
ՀԱՅԿԱԿԱՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Կարդացի,որ արմավիրցիները զրկված են ոռոգման ջրից և փակել են ճանապարհը։
-Ի՞նձ ինչ, թող արմավիրցիները մտածեն այդ մասին։
Զարմացա՞ք․․․
Արցախը վտանգված է։
-Ի՞նձ ինչ, թող ղարաբաղցիները մտածեն դրա մասին։ Համ էլ դրանցից պրծանք, էլ էրեխես չի գնա Ղարաբաղ ծառայելու։
Թշնամին մտել է Սյունիք։
-Ի՞նձ ինչ, հո դրա համար կռիվ չե՞նք անելու։
Թշնամին մտել է Գեղարքունիք, գերևարել մեր զինվորներին։
-Ի՞նձ ինչ, իմ տղերքը վաղուց Ռուսաստանում են։
Սևանը կանաչում, ճահճանում է։
-Ի՞նձ ինչ, էլ Սևան չեմ էթա, հեսա Թուրքիայի հետ լավ կլնենք, կեթամ Անթալիա։
Ախր, Հայաստանն է կործանվում։
-Արա , ախպոր պես, հոպար ջան, սրտիդ մեռնեմ, էտի քեզի պե՞տք ա, քո մասին մտածի։
Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը