Կարծիք

26.06.2021 13:36


Բաքուն հաղթողի դիրքերից ամեն ինչ անում է դեպքերի հետագա զարգացումն ուղղորդել դեպի մեր պետականության վերջնական ոչնչացում

Բաքուն հաղթողի դիրքերից ամեն ինչ անում է դեպքերի հետագա զարգացումն ուղղորդել դեպի մեր պետականության վերջնական ոչնչացում
Հակառակ հայկական կողմի նվաստացուցիչ պարտվողականության, պաշտոնական Բաքուն հաղթողի դիրքերից ամեն ինչ անում է դեպքերի հետագա զարգացումն ուղղորդել դեպի մեր պետականության վերջնական ոչնչացում: Թե որքանով են այս ամենի լրջությունը գիտակցում վերջին (կեղծված, թե չկեղծված դա արդեն էական չէ) ընտրություններում պատերազմում պարտված իշխանության օգտին քվեարկած քաղաքացիները, դժվար է ասել, բայց որ նրանց առաջնորդող քաղաքական ուժը և, մասնավորապես, «գերբնական հնարավորություններով» օժտված մուրճի սեփականատերն, իր անհեռատես և միայն հուսահատություն սերմանող ապիկար քաղաքականությամբ նպաստում է հայակործան այդ ծրագրի իրականացմանը, միանշանակ է:
Շատերի մոտ, երևի հարց առաջանա, իսկ ո՞րն է ստեղծված ծանրագույն իրավիճակից դուրս գալու ելքը... Պատասխանը շատ պարզ է ու հասարակ. եթե սիրում ես քո երեխային, ընտանիքը, բարեկամին, հարևանին, ծննդավայրը և, վերջապես, այդ ամենն ամբողջացնող Հայրենիքը, ուրեմն որքան հնարավոր է, շուտ մերժիր հանցավոր պարտվողականության գնով քո վզին փաթաթվող խաղաղության խաբկանքը և, սեփական ուժերիդ անսալով՝ գնա փրկելու այն, ինչ դեռևս հնարավոր է փրկել: Իսկ դա ամենևին չի նշանակում միայն պատերազմել (պատերազմը բոլորն են ատում, այդ թվում՝ նաև ես, բայց եթե դա քեզ պարտադրում են, ստիպված ես ընդունել և ամեն գնով հաղթել), այլ առաջին հերթին ենթադրում է խաբված չլինելու համար գործել մտածելով... Մի հատկություն, որն, ինչպես այսօր իշխող ուժի մոտ, այնպես էլ, ցավոք, նրան սատարած և սատարող քաղաքացիների շրջանում ի սպառ բացակայում է...
Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը