Կարծիք

26.06.2021 13:14


Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների տեսակետներն Արցախի հարցում համընկնում են՝ Արցախի խնդիր չկա

Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների տեսակետներն Արցախի հարցում համընկնում են՝ Արցախի խնդիր չկա
Քարոզարշավի ընթացքում, տարբեր հարթակներում, ինձ ամենաշատը հնչող հարցադրումներից էր՝ ինչպե՞ս եք տեսնում Արցախի հարցի կարգավորման գործընթացը, ո՞ր կետից պետք է սկսել, ի՞նչի հիման վրա և այլն։
Թվում է, թե դա մարդկանց հետաքրքրությունների առաջնային պլանում պետք է լինի, սակայն կարծում եմ, որ ոչ։
Գործող իշխանություններն իրականում Հայաստանի և Արցախի համար կարևորագույն այս հարցի մասին կամ չեն խոսում կամ ինչ-որ կցկտուր ձևակերպումներ հնչեցնում։
Իսկ հանրային պահանջ էլ չկա՝ հստակեցնելու կամ հասկանալու, թե ինչ է անելու իշխանությունն այս գործընթացի առնչությամբ։
Իշխանությունն, իհարկե, այս հարցի հետ կապված ունի դիրքորոշում, որը հրապարակային չի հնչեցնելու։
Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների տեսակետներն այս հարցում, որոշակի դետալային տարբերություններով, համընկնում են՝ Արցախի խնդիր չկա, հարցը փակված է։
Ովքեր կարծում են, որ Արցախի հարցը կամ դրա կարգավորումը միայն արցախահայությանն է վերաբերվում, չարաչար սխալվում են։
Արցախի հարցն ուղիղ կապ ունի Հայաստանի և Հայաստանում ապրող ցանկացած հայի անձնական անվտանգության հետ և թեմայի այսպիսի անփառունակ փակումը ուղիղ սպառնալիք է յուրաքանչյուրիս համար։
Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը