Լրահոս

15.06.2011 00:04


Վնասազերծված երիտասարդը հիվանդանոցում մահացել է

Վնասազերծված երիտասարդը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանությունից հայտնում են, որ «Էրեբունի» բժշկական կենտրոնում վիրահատության ենթարկված Արման Ենգիբարյանը գիտակցության չգալով մահացել է:

Հիշեցնենք, որ 30-ամյա տղամարդը հունիսի 14-ին, ներկայանալով ջրմուղի աշխատակից, փորձել էր մտնել Երևանի Եղբայրության փողոցի 16 շենքի բնակարաններից մեկը:

Հաշվի առնելով, որ այս տարվա ապրիլից հունիսն ընկած ժամանակահատվածում ջրմուղի աշխատակցի անվան տակ մի շարք ավազակային հարձակումներ էին կատարվել, մասնավորապես, երեքը՝ Կենտրոն, երկուսը՝ Մալաթիա-Սեբաստիա և մեկական դեպք՝ Ավան, Արաբկիր և Աջափնյակ համայնքներում, ոստիկանները կասկածել են, որ հնարավոր է՝ վերջին դեպքը նույն շարքից է:

Ոստիկանության ծառայողներն անմիջապես մեկնելով ահազանգի հետքերով՝ հետապնդել էին ավազակային հարձակում կատարելու մեջ կասկածվողին, որը մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի մուտքի մոտ, չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջներին, կիրառել էր իր մոտ եղած զենքը: Ոստիկանության ծառայողները նախազգուշական կրակոցից հետո վնասազերծել էին նրան:

Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը