Լրահոս

15.06.2011 10:08


Կանադան ճանաչել է Լիբիայի ապստամբների օրինական իշխանությունը

Կանադան ճանաչել է Լիբիայի ապստամբների օրինական իշխանությունը

Կանադայի կառավարությունը Լիբիայի առաջնորդ գնդապետ Մուամար Քադաֆիի հակառակորդների կողմից ստեղծված Ազգային անցումային խորհուրդը ճանաչել է որպես Լիբիայի ժողովրդի օրինական ներկայացուցիչ։

Ինչպես փոխանցում է «BBC Russian»–ը՝ այս մասին հայտարարել է Կանադայի ԱԳՆ ղեկավար Ջոն Բերդը։ Ավելի վաղ Կանադան Լիբիայի ապստամբներին համարում էր ուղղակի «կարևոր զրուցակիցներ», այլ ոչ թե երկրի ներկայացուցիչներ։

Տեղեկացնենք, որ Կանադայի նախկին արտգործնախարար Լորենս Քենոնը, ով պաշտոնից հեռացել էր 2011թ. մայիսի 18–ին, հանդիպել էր լիբիացի ապստամբներեի հետ Փարիզում։

Նշենք նաև՝ հունիսի 13–ին Լիբիայի Ազգային անցումային խորհուրդը ճանաչել է Գերմանիան։

Այս խորագրի վերջին նյութերը