Հարգելի ՀՔԾ, դուք հիմա հոգեվարքի մեջ եք, բայց ամեն ինչ լավ է լինելու՝ մի հուզվեք
Սա կոչվում է մասնագիտական ոչնչացում:
Ծանոթացա ՀՔԾ-ի հայտարարությանը։ Հարգելի ՀՔԾ հասկանում եմ, որ ես բռնել եմ Ձեր այս գործի ելքին անխուսափելիորեն ազդող սխալը եւ Դուք հիմա հոգեվարքի մեջ եք, բայց ամեն ինչ լավ է լինելու՝ մի հուզվեք։
Իսկ այժմ իրավաբանությունից։ Ուրեմն ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը չի նախատեսում քրեական գործ հարուցելու առիթի «հասկացությունը», սակայն դատավարագիտության մեջ առավել քան ընդունված է այն մոտեցումը, որ այն օրենքով նախատեսված ԱՂԲՅՈԻՐԻՑ քրեական հետապնդման մարմիններին հանցագործության մասին հասու դարձած տեղեկություններն են, որոնց թվում մտնում է նաեւ ՀՔԾ-ի կողմից նշված՝ վարույթն իրականացնող մարմնի իր լիազորությունների իրականացման արդյունքում հայտնաբերված հանցագործության մասին տվյալներն են։
Նկատի ունենալով, որ ՀՔԾ-ն նշում է, որ համապատասխան զեկուցագրի հիման վրա նյութեր են նախապատրասվել, որի արդյունքում հարուցվել է քրեական գործը, հարկ եմ համարում անդրադառնալ հատկապես այդ զեկուցագրին եւ հնարավորինս մատչելի ձեւով բացատրել, թե որն է այդտեղ ՀՔԾ-ի սխալը։
Քրեական գործում առկա զեկուցագիրը կազմել է ՀՔԾ մամուլի ծառայության աշխատակիցը, ով չէր կարող հանցագործության հատկանիշների հայտնաբերման վերաբերյալ զեկուցագիր կազմել, քանզի նախ ՀՔԾ մամուլի ծառայության աշխատակիցը քրեադատավարական հարաբերութունների սուբյեկտ չէ, ուստի եւ չունի օպերատիվ-հետախուզական կամ վարչաիրավական գործառույթներ, որոնց իրականացմամբ միայն հնարավոր կլիներ հայտնաբերել հանցանքի նյութական հետքերը եւ որից հետո միայն հնարավոր կլիներ կազմել զեկուցագիր այն քննիչին փոխանցելու համար։
Մինչդեռ տվյալ դեպքում հիշյալ զեկուցագիրը ոչ միայն կազմվել է ոչ պատշաճ սուբյեկտի կողմից, այլեւ դրանում արտացոլված է ոչ թե օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ/կամ վարչաիրավական գործառույթների արդյունքները, այլ բացառապես «Բաղրամյան 26» տելեգրամյան ալիքով տարածված ձայնագրություն, ինչն իրենից ներկայացնում է անհայտ, ոչ հավաստի աղբյուր, որն էլ հենց փաստացի ոչ օրինական առիթ է հանդիսացել քրեական գործ հարուցելու համար։ Կարծում ենք այսքանը բավարար է ՀՔԾ-ի համար պարզապես լռելու։

Էրիկ Ալեքսանյանի ֆեյսբուքյան էջից