Կարծիք

25.06.2021 22:31


ՀՔԾ և Դատախազության այսչափ ինտենսիվությամբ պարզաբանումները վկայում են, որ քրգործ հարուցելու մասին որոշման մեջ առկա է խնդիր

ՀՔԾ և Դատախազության այսչափ ինտենսիվությամբ պարզաբանումները վկայում են, որ քրգործ հարուցելու մասին որոշման մեջ առկա է խնդիր

ՀՔԾ և Դատախազության՝ այսչափ ինտենսիվությամբ պարզաբանումները վկայում են այն մասին, որ քրեական գործ հարուցելու մասին որոշման մեջ առկա է խնդիր:

Հրապարակված փաստաթղթերից ակնհայտ է, որ քրեական գործ հարուցելու առիթն ապօրինի է, քանի որ մամուլի ծառայության զեկուցագիրը(իդենտիֆիկացիայից զուրկ տելեգրամյան ալիքի հղմամբ) քրեական գործ հարուցելու առիթ լինել չի կարող:

Մամուլի ծառայության աշխատակիցը քրեադատավարական սուբյեկտ չէ և չի իրականացնում ֆունկցիոնալ լիազորություններ, ուստի նրա զեկուցագիրը առավելագույնս կարող էր դառնալ Ս. Խաչատրյանի ոգևորության առիթ, բայց ոչ երբեք քրեական գործի հարուցման:

Հ.Գ. Երևի ավելի հիմնավոր կլիներ, եթե առաջնորդվեիք օրվա աստղագուշակով:

Ռոբերտ Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը