Լրահոս

15.06.2011 09:05


ՆԱՏՕ–ի ռազմաօդային ուժերը վերսկսել են Տրիպոլիի ռմբակոծությունը

ՆԱՏՕ–ի ռազմաօդային ուժերը վերսկսել են Տրիպոլիի  ռմբակոծությունը

Ինչպես հաղորդում է «Agence France-Presse» գործակալությունը, այս գիշեր եռօրյա դադարից հետո ՆԱՏՕ–ի ռազմաօդային ուժերը վերսկսել  են Տրիպոլիի ռմաբակոծությունները։

Գործակալության ներկայացուցիչները, որոնք գտնվում են Տրիպոլիում, հայտնում են, թե ժամը 23։30–ի սահմաններում  երկու հզոր պայթյուն  է տեղի ունեցել Տրիպոլիի կենտրոնական մասում։

Լիբիայի  պետական «Jana» լրատվական գործակալությունը  հայտնել է, որ գիշերը հասցված  օդային հարվածները ուղղված  են եղել Տրիպոլի հարավ–արևմտյան հատվածում գտնվող Քելաթ ալ–Ֆերիան շրջանի վրա։

Տեղեկատվական գործակալության հաղորդագրության համձայան՝ ռմբակոծության հետևանքով բնակելի  տներ են այրվել, մի քանի մարդ էլ վնասվածքներ է ստացել։ Վիրավորների  թվի մասին ոչինչ չի  հաղորդվում։

Այս խորագրի վերջին նյութերը