Հարցազրույց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանի հետ
–Դուք բազմիցս նշել եք, որ այսօր Հայաստանում արտահերթ ընտրությունների հիմք չկա, իսկ ՀԱԿ–ն անընդհատ պնդում է արտահերթ ընտրությունների մասին։ Ո՞րն է այդ հայտարարությունների նպատակը՝ ընտրազանգվածը չկորցնելու փո՞րձ, թե՞ այլ բան։
–Ձեր հարցի մեջ արդեն պատասխանը կա։ Արտահերթ ընտրությունները սպասովի չեն. դրանք հասունացվում են։ Ըստ այդմ՝ պետք են ոչ միայն սոցիալ–քաղաքական հիմքեր (որոնք, փառք Աստծո ասեմ, թե ի ցավ սրտի, միշտ Հայաստանում եղել են), որովհետև դա ոչ բավարար պայման է, այլ նաև քաղաքական ուժերի կողմից քաղաքական պահի հասունացում։ Այս առթիվ պետք է վերհիշեմ 2011–ի գարունը, որն, իմ կարծիքով, կորցրած գարուն էր. իսկապես կարող էինք բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերով նման պահանջ դնել կոնկրետ մարտի 17–ին, բայց այդ ժամանակ ՀԱԿ–ն իր առաջնորդով բացահայտ հայտարարեց, որ իր օրակարգի խդիրների երեք առաջնայնությունների մեջ նման հարց չկա։ Երկրորդ խնդիրն այն էր, որ Րաֆֆի Հովհաննիսյանն առաջադրեց քաղաքական լուծումներ՝ կոնկրետ սահմանադրական փոփոխությունների շուրջ համաձայնություն։ Եթե ՀԱԿ–ը շահագրգռված լիներ արտահերթ ընտրությունների անցկացմամբ, ապա, իմ կարծիքով, նոր Սահմանադրության մշակումն ինքնին ենթադրում էր պայմանավորվածություններ և համաձայնություններ նաև արտահերթ ընտրությունների հետ կապված։ ՀԱԿ–ը չտեսնելու տվեց այս պահանջը նույնպես, որը ներկայացվեց գարնանը։ Հետևաբար, հիմա՝ ամառվա այս տապին, ուղղակի այսպիսի պահանջ ներկայացնել օտարերկրյա դիվանագետներին և ցույց տալ՝ իբրև թե այդ հարցը կա օրակարգում, կարծում եմ, անկեղծ չէ։
–Իսկ ինչի՞ համար են այդ հայտարարություններն արվում։
–Քանի որ ՀԱԿ–ը ենթարկվեց բազմաթիվ քննադատությունների ոչ միայն իր մարտավարությունը, այլև ռազմավարությունը փոխելու առումով, և, ըստ էության, «Ժառանգության» ստեղծած իրավիճակներն էլ իսկապես լակմուսի թուղթ դարձան բոլորի, այդ թվում՝ ՀԱԿ–ի համար (թե ովքեր են շահագրգռված ավազակապետության կազմաքանդմամբ, համակարգային փոփոխություններով, արտահերթ լուծումներով և այլն), ապա այս առումով կարծում եմ, որ քարոզչական հնարք է հայտարարել այն մասին, թե օրակարգում արտահերթ ընտրությունների հարց կա։ Օրակարգում այդ հարցն ամբողջ գարուն չկար, բայց ամռանը, չգիտես՝ ինչու, ավելացավ։
–Անդրադառնանք երկխոսությանը։ Լևոն Տեր–Պետրոսյանը հայտարարում է պատվիրակությամբ կլոր սեղանի շուրջ արտահերթ ընտրությունների մասին քննարկման մասին, իսկ ՀՀԿ–ից հերքում են այդ ամենը։ Ի՞նչ է ստացվում՝ Սերժ Սարգսյանը «քցե՞ց» Լևոն Տեր–Պետրոսյանին։
–Երկխոսության հարցում երկու կողմերն էլ անկեղծ չեն։ Երկխոսության առաջարկ իրենց արվել է 2008–ի մայիսին, 2009–ի հունիսին, 2009–ի աշնանը (ըստ որում՝ այդ երեք առաջարկն էլ արել է «Ժառանգությունը»): Եթե այս խնդիրներն այսքան հեշտ էր լուծել, և պետք է լուծեին, եթե երկխոսության քաղաքական կամք և ցանկություն կար, ապա տրամաբանությունը հուշում է, որ սույն ուժերը չպետք է ժամանակ ձգեին և հասցնեին հերթական նախընտրական շրջան, որտեղ ամեն մեկը լուծեր իր խնդիրը, իր PR–ն աներ, մեկն ասեր՝ ես երկրում ամենաուժեղ ընդդիմությունն եմ, մյուսն էլ ասեր՝ ես ամենամարդասեր իշխանությունն եմ։ Կարծում եմ՝ այս ամենն ուղղակի բեմականացում էր։ Իրականում մի տեսակ հանրահավաքային թատերական շունչ տրվեց դրան, որովհետև երկու կողմերը հստակ պայմանավորվել էին այն երեք խնդիրների շուրջ, որոնք պետք է լուծվեին, և օրակարգում՝ պայմանավորվածությունների շրջանակում, կարծես թե այլ հարց չկա։ Հետևաբար, ՀՀԿ–ն ուղղակի հասկացնում է, որ մենք այս երեքի շուրջ ենք պայմանավորվել, և դրանք կատարված են, ավելին՝ չեք պայմանավորվել, իսկ ՀԱԿ–ը, ինչպես և նախորդ հարցին պատասխանելիս ասացի, ուղղակի հարցը վերցրել է՝ ցույց տալու, որ այն իր օրակարգում կա։ Երկխոսության առումով ակնհայտ է, որ եթե միջազգային կառույցները՝ ԵԱՀԿ–ն, ԵԽԽՎ–ն և այլն, ողջունում են կատարված քայլերը և խոսում, որ դրանք էապես թուլացրել են ներքաղաքական լարվածությունը, ապա սա նշանակում է, որ արտահերթ ընտրությունների հարցում ՀԱԿ–ն անգամ չի կարող ունենալ արտաքին աջակցություն։ Արտահերթ ընտրութուններ հնարավոր են միայն ֆորսմաժորային իրավիճակի դեպքում, որը կարող է ստեղծվել ղարաբաղյան հակամարտության շուրջ հնարավոր զարգացումներով։ Այս դեպքում, սակայն, ուղղակի պետք է խոստովանել, որ այդպիսի արտահերթ ընտրությունները որևէ կապ չունեն ո՛չ ՀԱԿ–ի, ո՛չ մարտավարության, ո՛չ ցանկությունների, ո՛չ էլ երկխոսության հետ։
–Իսկ ներքաղաքական դաշտի ի՞նչ զարգացումների եք սպասում։ Ամեն ինչ տանում է հերթականի, բայց ինչ–որ նոր սցենարի հնարավորություն կա՞, որը կզարմացնի և կձևափոխի քաղաքական դաշտը։
–Չեմ կարծում, որ նոր իրողություններ, անակնկալ զարգացումներ լինեն։ Այս առումով ուղղակի պետք է ասել, որ ՀԱԿ–ն ինքն է զսպել, կանխել որևէ նոր բանի ձևավորման հնարավորությունը 2011–ի գարնանը։ Հետևաբար, նոր անակնկալների մասին խոսելը չեմ կարծում՝ իրատեսական է։ Ուղղակի կգնա նախընտրական այս նույն շրջանը։ Դաշտում նոր անակնկալ մատուցելու հնարավորություն ունեն այն ուժերը, որոնք ՀԱԿ–ի մեջ չեն և կարող են ուղղակի շատ լուրջ հայտ ներկայացնել Հայաստանում նոր իշխանության հիմքեր դնելու առումով։
–Իսկ այդ գործընթացը տեսնո՞ւմ եք։
–Այսօր ես տեսնում եմ ցանկություն, շահագրգռվածություն, որոշակի գործընթացի սկիզբ, և պետք է համեստորեն խոստովանել, որ «Ժառանգությունն» առանցքային դերակատարություն և մասնակցություն ունի այդ գործընթացներում։ Իսկ թե ինչպե՞ս կավարտվի դա, դժվարանում եմ ասել, որովհետև, ըստ էության, Հայաստանի իշխանությունն ու այլևս նախկին ընդդիմությունը նույն ուղեծրի, նույն գաղափարախոսական դաշտի մեջ են, և, ըստ էության, նույնացրել են նրանց ու դարձել մեկը մյուսի այլընտրանքը։
Ստեփան Սաֆարյան.

Զրույցը վարեց Հեղինե Հարությունյանը