Լրահոս

14.06.2011 17:27


Սուքիաս Ավետիսյան. «Պատվիրակությունների խնդիրը ո՞րն է»

Սուքիաս Ավետիսյան. «Պատվիրակությունների խնդիրը ո՞րն է»

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը կարծիք է հայտնել, որ այսօր քաղաքական դաշտում անհանգստություն է նկատվում՝ կապված քաղաքական նոր իրավիճակի հետ. «Եթե նայում ենք օբյեկտիվորեն, կարծես թե անհանգստություն կա, որ ՀՀԿ-ՀԱԿ հեռակա երկխոսություն կա: Իսկ ինչո՞ւ չպետք է լինի. ինչո՞ւ մենք պետք է փորձենք փողոցային ձևով լուծել մեր հարցերը և ոչ թե նորմալ միտինգների ու թեկուզ հեռակա երկխոսության միջոցով: Դա քաղաքակիրթ ձև է և ոչ ոքի չպետք է անհանգստացնի. հակառակը՝ պետք է բոլորն էլ ուրախանան»,-ասել է Սուքիաս Ավետիսյանը:

Հարցին՝ ինչո՞ւ նպատակահարմար չէ ՀԱԿ-ի հետ պատվիրակությունների մակարդակով երկխոսել, հանրապետական պատգամավորն արձագանքել է. «Սա միջազգային խնդիր չէ. նո՛ւյն ժողովուրդը, նո՛ւյն մարդիկ... պատվիրակությունների խնդիրը ո՞րն է: Դա մենք չենք ընդունում»,–նշել է Սուքիաս Ավետիսյանը:

Իսկ Սերժ Սարգսյանի պատասխանին սպասող ՀԱԿ-ի ներկայացուցիչներին Սուքիաս Ավետիսյանն արձագանքել է հետևյալ կերպ. «Մեր կուսակացության և երկրի նախագահն ավելի շատ խոսում է երկրի համար կարևոր խնդիրների շուրջ, իսկ զուտ կուսակցական խնդիրների համար կան գործադիր մարմին, տեղակալներ, և գործադիր մարմնի աշխատակիցներն այդ մասին բազմիցս խոսել են: Այն, որ այդ պատասխանները ՀԱԿ-ին չեն գոհացնում, իրենց խնդիրն է: Մեր կուսակցության նախագահն ինքն է որոշում՝ որ հարցի շուրջ ով պետք է կարծիք հայտնի»:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը