«Ժառանգությունը» նոր փոփոխություններ և լրացումներ է առաջարկում ՀՀ աշխատանքային օրենսգրքում
Այսօր «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցությունն Ազգային ժողովի նախագահին է ուղարկել պատգամավորներ Րաֆֆի Հովհաննիսյանի, Ստյոպա Սաֆարյանի, Լարիսա Ալավերդյանի, Անահիտ Բախշյանի, Արմեն Մարտիրոսյանի եւ Զարուհի Փոստանջյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի համաձայն` ԱԺ նախագահը երկօրյա ժամկետում այն պաշտոնապես շրջանառության մեջ կդնի:
«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությունը ՀՀ կողմից ընդունված եւ վավերացված «Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի՚» 7-րդ հոդվածի եւ մի շարք այլ դրույթների եւ «Նվազագույն տարիքի մասին» կոնվենցիայի պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:
«Ժառանգությունը» առաջարկում է.
• օրենսգրքում արտացոլել Խարտիայի 7-րդ հոդվածը, որն ամրագրում է. ,18 տարեկանից ցածր տարիքի աշխատողների համար տարբերակում կատարել ոչ միայն մշտական եւ ժամանակավոր աշխատանքների, այլեւ` թեթեւ համարվող աշխատանքների համար: Նախագծով առաջարկվում է, որ թեթեւ աշխատանքների ցանկը հաստատի ՀՀ կառավարությունը: Քանի որ 14 տարեկան անչափահասները դեռեւս գտնվում են ֆիզիոլոգիական ձեւավորման պրոցեսում, աշխատանքային գործունեության մեջ նրանց ներգրավումը հղի է մի շարք վտանգներով, ինչպես նաեւ` փոքր չէ հավանականությունը ֆիզիոլոգիական զարգացման ընթացքում օրգանիզմում անդառնալի փոփոխությունների առաջացման համարե (Եվրոպական սոցիալական խարտիա (Ստրասբուրգ, 1996թ. մայիսի 3) , Հոդված 7 Երեխաների եւ երիտասարդների պաշտպանվածության իրավունք): Ըստ այդմ, ՀՀ աշխատանքային օրենսգրքում ամրագրել, որ.
1. աշխատանքի ընդունման համար որպես նվազագույն տարիք ապահովել 15 տարեկանը, բացառությամբ այն երեխաների, որոնք զբաղվում են ընդունված թեթեւ աշխատանքով, առանց վնասելու նրանց առողջությունը, բարոյական կերպարը կամ կրթությունը,
2. աշխատանքի ընդունման համար որպես նվազագույն տարիք ապահովել 18 տարեկանը` այն ընդունված աշխատանքների առնչությամբ, որոնք համարվում են վտանգավոր կամ վնասակար են առողջությանը:
• սոցիալական երաշխիքներ սահմանել հղի, երեխա խնամող եւ ընտանիքում անչափահաս երեխա ունեցող աշխատողների համար, որը բխում է ՀՀ Սահմանադրության 48-րդ հոդվածի դրույթներից, համաձայն որի` տնտեսական, սոցիալական եւ մշակութային ոլորտներում պետության հիմնական խնդիրներից է ընտանիքի, մայրության եւ մանկության պաշտպանությունը (Օրենսգրքի լրացում 116.1 հոդվածով),
• բացառել աշխատանքային պայմանագիրը աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու հիմքով գործատուի նախաձեռնությամբ լուծարելու հնարավոր կամայական գործողությունները, որն արտացոլված է գործող օրենսգրքի 113-րդ հոդվածի 6-րդ կետում առաջարկվող լրացման մեջ,
• սահմանափակել գործատուի կողմից աշխատանքի էական պայմանների փոփոխման դեպքում աշխատանքային պայմանագիրը կամայականորեն լուծելու հնարավորությունը: Քանի որ Օրենսգրքի 105-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` ՙեթե աշխատանքի նախկին էական պայմանները չեն կարող պահպանվել, իսկ աշխատողը համաձայն չէ աշխատանքը շարունակել նոր պայմաններում, ապա աշխատանքային պայմանագիրը լուծվում է սույն օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի համաձայն (աշխատանքի էական պայմանների փոփոխություն)՚: Վերջինս պայմանագրի լուծման անվերապահ հիմք է, եւ աշխատողը որեւէ հակազդման միջոց չունի: Ուստի, արդարության եւ կողմերի միջեւ ողջամիտ հավասարության ապահովման համար առավել ճիշտ է ամրագրել հոդվածի նախկին խմբագրությունը, այսինքն` աշխատանքային պայմանագիրը կարող է լուծվել Օրենսգրքի 113-րդ հոդվածով սահմանված ընդհանուր կարգով, որի դեպքում գործատուն արդեն պետք է աշխատողին աշխատանքից ազատելու հստակ հիմքեր ունենա:
• հստակեցնել Օրենսգրքի նորմն այն մասով, որ անձն աշխատանքից կարող է ազատվել, եթե զրկվել է կոնկրետ այդ ժամանակ իր կատարած աշխատանքը կատարելու իրավունքից (Օրենսգրքի 109-րդ հոդվածի 7-րդ կետ):
• բացառել օրենսգրքում առկա տարիքային խտրականության դեպքերը, մասնավորապես, գործող օրենսդրությամբ աշխատողի կենսաթոշակային տարիքը լրանալը կարող է աշխատանքից ազատման հիմք հանդիսանալ, որը հակասում է ՀՀ Սահմանադրության 14.1-րդ հոդվածին: Առաջարկվող փոփոխությամբ փորձ է արվում աշխատանքային օրենսդրությունը համապատասխանեցնել ՀՀ Սահմանադրությանը, որն ունի բարձրագույն իրավաբանական ուժ մնացյալ բոլոր օրենքների նկատմամբ:
• ուժը կորցրած ճանաչել առանց աշխատողին ծանուցելու աշխատանքային պայմանագրի լուծման վերաբերյալ օրենսգրքի 123-րդ հոդվածը: Մենք գտնում ենք, որ յուրաքանչյուր պարագայում, անգամ աշխատողի ոչ պատշաճ վարքագծի դրսեւորման դեպքում, աշխատողը նախապես պետք է գրավոր տեղեկացվի աշխատանքային պայմանագրի լուծման համապատասխան հիմքերի վերաբերյալ: Աշխատողը աշխատանքային պայմանագրի լուծման օրինականությունը վիճարկելու եւ իր մի շարք աշխատանքային իրավունքների պաշտպանությունը պատշաճ իրականացնելու համար պետք է ժամանակին ծանուցված լինի իր վերաբերյալ կայացված գործատուի համապատասխան ներքին իրավական ակտին,
• լրացուցիչ առավելություններ սահմանել մինչեւ 18 տարեկան աշխատողների համար` հաշվի առնելով տարիքային, ֆիզիոլոգիական առանձնահատկությունները եւ հնարավոր բոլոր արտոնություններից օգտվելու նրանց բարոյական իրավունքը (Օրենսգրքի 161-րդ հոդվածի լրացում),
• պաշտպանել մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձանց իրավունքները` կազմակերպության արտադրության ծավալների, հաստիքների կրճատման դեպքում գործազուրկի կարգավիճակում չհայտնվելու համար: Այս փոփոխությունը գործատուին թույլ չի տա հաստիքների կիճատման պատրվակով ազատվել այնպիսի աշխատողներից, որոնք նպաստում են երկրի բնակչության թվաքանակի ավելացմանը եւ կօգնի երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատողին օրենքով պաշտպանված զգալ ողջ արձակուրդի ընթացքում:

• հնարավորինս սահմանափակել աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու հիմքով աշխատողին աշխատանքից ազատելու գործատուների կամայական մոտեցման հնարավորությունը (Օրենսգրքի 113-րդ հոդվածի 6-րդ կետի լրացում):