Լրահոս

14.06.2011 17:11


Վարդան Օսկանյանն ու Հայաստանում Շվեդիայի դեսպանը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման ներկա բանակցային ընթացքը

Երեքշաբթի, հունիսի 14-ին, Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդթը՝ ընկերակցությամբ Հայաստանում Շվեդիայի դեսպան Դիանա Յանսեի և շվեդ դիվանագետների պատվիրակության խմբի, այցելեց Սիվիլիթաս հիմնադրամ: Նախարար Բիլդթը տեղեկացվեց Սիվիլիթաս հիմնադրամի բազմաբնույթ  նախագծերի և ապագա ծրագրերի մասին: Սիվիլիթասի հիմնադիր, Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն ու պարոն Բիլդթը զրույցի ընթացքում քննարկեցին տարածաշրջանային տարբեր հարցեր, առաջին հերթին՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա բանակցային ընթացքը: Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ նաև Հայաստանի ներքաղաքական և տնտեսական իրավիճակին, ինչպես նաև երկրի տարբեր հիմնախնդիրներում քաղաքացիական հասարակության ավելի լայն ներգրավվածությանը:

Այս խորագրի վերջին նյութերը