ՌԱՀՀԿ-ը նախաձեռնում է անվճար դասընթացներ շնորհալի երիտասարդների համար
Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը` ՌԱՀՀԿ-ն, այս տարվա սեպտեմբեր ամսից իրականացնելու է «Հայաստանում քաղաքացիական հասարակության կայացման եւ սահմանադրական պետության ձեւավորման հիմնախնդիրները. նոր մարտահրավերներ» խորագրով սեմինար-դասընթացների ծրագիր, որը նախատեսված է հասարակական գիտություններով հետաքրքրվող մինչեւ 35 տարեկան երիտասարդների համար: Ընդհանուր առմամբ` նախատեսված է անցկացնել 12 սեմինար-դասընթաց`շաբաթը մեկ անգամ հաճախականությամբ: Պարապմունքները վարելու են ինչպես ՌԱՀՀԿ-ի փորձագետները, այնպես էլ ոլորտի գիտակ այլ մասնագետներ: Մասնակիցներին տրվելու են ավարտական վկայականներ: Սեմինար-դասընթացներն անվճար են: Ծրագրին մասնակցել ցանկացողները կարող են դիմել հետեւյալ հասցեով` Երեւան, Երզնկյան 75, էլեկտրոնային փոստով` [email protected], կամ զանգահարել 528-780 եւ 274-818 հեռախոսահամարներով: Ընտրության առաջին փուլը հաղթահարած մասնակիցները կհրավիրվեն հարցազրույցի` վերջնական ընտրությունը կատարելու համար:
Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը 1994թ. հիմնադրել է ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը՝ արժանանալով հայաստանյան եւ Սփյուռքի աջակիցների լայն շրջանակների զորակցությանը: Հետեւելով համաշխարհային զարգացումներին, գիտելիքների հիմքեր խարսխելով, հանրության հետ երկխոսություն ծավալելով՝ Կենտրոնը հետխորհրդային տիրույթում հանդես է գալիս որպես երկրաքաղաքական ստեղծագործական մտածողություն ձեւավորող եւ միջազգային միջավայրի համապարփակ ընկալմանը նպաստող ուժ: Վերջին շրջանում Կենտրոնն առաջնահերթ տեղ է հատկացնում տարածաշրջանային անվտանգության ու համագործակցության, քաղաքացիական կրթության, պետության եւ ազգի համար վճռորոշ՝ ներքին ու արտաքին քաղաքականությունների կիրառական հետազոտությանը: