Կարծիք

24.06.2021 14:02


«Մանդատները վերցնում եք, որ ԱԺ-ում Նիկոլին պարոն վարչապետով դիմե՞ք» փաստարկի սահմանադրական հակափաստարկը կամ ինչու են աղմկում անտեղյակները

«Մանդատները վերցնում եք, որ ԱԺ-ում Նիկոլին պարոն վարչապետով դիմե՞ք» փաստարկի սահմանադրական հակափաստարկը կամ ինչու են աղմկում անտեղյակները

ԿԸՀ հրապարական նախնական արդյունքներով ունենում ենք հետևյալ պատկերը․

ՔՊ-ն ստանում է 71 մանդատ

«Հայաստան»-ը՝ 27

«Պատիվ ունեմ»-ը՝ 7

Ընդհանուր՝ 105։

Այս երեք ուժերի միջև մանդատների արդյունքում ՔՊ-ն ստանում է 2/3-րդից ավել մանդատ, մոտավորապես մանդատների 67%-ը՝ 2/3-րդը 66,6% է։

Համաձայն «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 96-րդ հոդվածի 2-րդ մասի՝ անհրաժեշտ է, որպեսզի քաղաքական փոքրամասնությունը ներկայացվածություն ունենա ԱԺ-ում ոչ պակաս քան մանդատների ընդհանուր թվի 1/3-ը։ Հետևաբար «Հայաստան» դաշինքին պետք է հատկացվի 2 լրացուցիչ մանդատ (27+2), որպեսզի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների մանդատների ընդհանուր թիվը պակաս չլինի 1/3-ից։

Եթե ելնում ենք 105+2 մանդատի կոնցեպտից, ապա այս պարագայում 71 մանդատը 1-ով պակաս է, որպեսզի ՔՊ-ն ԱԺ-ում ունենա սահմանադրական մեծամասնություն՝ դրանով պայմանավորված հետևանքներով հանդերձ։

Եթե ՊԱՅՄԱՆԱԿԱՆՈՐԵՆ ՍԴ-ն մերժում է ընտրության արդյունքների վիճարկման դիմումը, ապա ուժերի նման հարաբերակցությամբ․

ՔՊ-ն երբեք չի կարողանալու միանձնյա ինքնակամ որևէ փոփոխություն կատարել Սահմանադրությունում և սահմանադրական օրենքներում,

Անգամ ՍԴ եզրակացության առկայության պարագայում Չի կարողանալու ինքնուրույն որոշում կայացնել Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու հարցում,

Ընդդիմությունը կարող է ՄԻԱՆՁՆՅԱ ստեղծել քննիչ հանձնաժողովներ հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերով, օրիակ 44-օրյա պատերազմի հանգամանքների քննության համար։

Կարող են անարգել դիմել ՍԴ, ինչը նախկինում մշտապես խոչընդոտների էր հանդիպում, օրինակ ՍԴ-ի դեմ սանձազերծված խայտառակ իրավիճակում։

Առաջիկայում կանդրադառնամ նաև սահմանադրական այլ լիազորությունների, որը պատկեր է փոխելու այս գումարման ԱԺ-ում։

Ռոբերտ Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը