Արթուր Ջավադյան. «ԿԲ–ն հավատարիմ է դրամի լողացող փոխարժեքին»
Այսօր Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հաստատել է, որ ԿԲ–ն հավատարիմ է դրամի լողացող փոխարժեքի քաղաքականությանը և արտարժույթի շուկայում կատարում է ինտերվենցիաներ կտրուկ տատանումները կանխելու համար։
Նրա խոսքերով՝ ԿԲ–ն ավելի պահպանողական է, երբ դրամը գնում է դեպի արժեվորում՝ պարզաբանելով, որ բացասական արտաքին վճարային հաշվեկշռի պայմաններում դրամի արժեվորումն «այնքան էլ լավ երևութ չէ»։
«Մենք չենք կարող թողնել, որ դրամը շատ ուժեղանա»,- ասել է Ջավադյանը՝ հավելելով, որ ԿԲ-ն փոխարժեքին որևէ ուղղվածություն չի տալիս։
ԿԲ նախագահը նկատել է, որ արդեն 10-15 օր է՝ զգացվում են ճնշումներ, որ դրամը գնում է դեպի արժեվորում, ինչն ամառվա ամիսներին բնորոշ երևույթ է։
«Եթե լինեն տատանումներ դեպի ուժեղացում, մենք գնելու ենք արտարժույթ, որ չթողնենք դրամն ուժեղանա, և հետագայում տատանումներն ավելի մեծ չլինեն»,-հավաստիացրել է Ջավադյանը՝ հավելելով, որ դա ոչ միայն Հայաստանի Կենտրոնական բանկի, այլև այն բոլոր կենտրոնական բանկերի քաղաքականությունն է, որոնք հայտարարել են ազատ լողացող փոխարժեքի մասին։

7or.am