ԼՂՀ նախագահ. «Ադրբեջանի ղեկավարությունը զբաղված է քաղաքական սպեկուլյացիայով»
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ռուսական «Военный дипломат» պարբերականի հետ զրույցում նշել է, որ Ադրբեջանի ղեկավարությունը զբաղված է քաղաքական սպեկուլյացիայով:
«Անցյալին վերադարձ չկա:Ադրբեջանի կազմում ոչ մի լայն կամ այլ տիպի ինքնավարության մասին խոսք լինել չի կարող: Ադրբեջանի հետ հակամարտությունը կարող է լուծվել միայն մեկ ճանապարհով` անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավական ճանաչում` միջազգային մակարդակով»,- հայտարարել է Արցախի նախագահը:
Ըստ նրա, այդ հարցում էական առաջընթացի հասնելու համար անհրաժեշտ է, որ վերականգնվի բանակցությունների լիարժեք ձեւաչափը` որպես լիիրավ կողմ` ԼՂՀ մասնակցությամբ: Հակառակ դեպքում` վերջնական կարգավորումն անիրական է:

7or.am