Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը պետք է հեռանա իր պաշտոնից՝ կատալոնացի անջատողականներին մասամբ ներում շնորհելու որոշման պատճառով: Այս մասին հայտարարել է ընդդիմադիր «Ժողովրդական կուսակցության» առաջնորդ Պաբլո Կասադոն, գրում է iz.ru-ն:
«Եթե Դուք (Սանչես- խմբ.) արժանապատվություն ունեք, այսօր պետք է հրաժարական տաք և այս որոշումը ներկայացնեք իսպանացի ժողովրդի դատին»,-ասել է քաղաքական գործիչը Իսպանիայի խորհրդարանի ստորին պալատի պատգամավորների կոնգրեսում ելույթի ժամանակ:
Բացի այդ, Կասադոն կատալոնացի քաղաքական գործիչներին ներում շնորհելը համարել է ճակատագրական օր իսպանական ժողովրդավարության պատմության համար: Նախօրեին հայտնի է դարձել, որ Իսպանիայի կառավարությունը հաստատել է ինը կատալոնացի քաղաքական գործիչների ներումը, որոնք դատապարտվել են 2017-ին տարածաշրջանի անկախության հանրաքվեի կազմակերպմանը մասնակցելու համար:
Իսպանիայում պահանջել են վարչապետի հրաժարականը

Աղբյուրը՝ tert.am