Լրահոս

14.06.2011 16:04


Տյումենի բնակչուհին իր կատվին փրկելու համար թռել է 10–րդ հարկից

Տյումենի բնակչուհին իր կատվին փրկելու համար թռել է 10–րդ հարկից

Տյումենի բնակչուհուն տեղափոխել են հիվանդանոց այն բանից հետո, երբ նա իր կատվին փրկելու համար 10–րդ հարկից թռել է հարակից յոթհարկանի շինության տանիքին։ Երբ աջիկը տեսել է, որ կատուն ինչ–որ կերպ հայտնվել է այդ շինության տանիքին, որոշել է փրկել նրան՝ թռչելով սեփական բնակարանի պատուհանից։ Իսկ որպեսզի ապահովի թռիչքի անվտանգությունը, նախապես մի քանի բարձ է նետել յոթհարկանի շինության տանիքին, գրպանում էլ չի մոռացել կատվի համար կեր դնել։ Սակայն վայրէջքի փափկությանը բարձերը չեն օգնել, և աղջիկը ծանր վնասվածքներ է ստացել։ Երբ փրկարարները դեպքի վայր են ժամանել, աղջիկը պառկած է եղել մեջքի վրա՝ կրծքին ամուր սեղմած իր կատվին։ Փրկված կատվին փոխանցել են տուժածի ամուսնուն։

Այս խորագրի վերջին նյութերը