Կարծիք

23.06.2021 13:45


Համակարգը քայքայվելու է. ներսից այն ցնցելու է նոր խորհրդարանական ընդդիմությունը, սոցիալական աճող դժգոհությունը

Համակարգը քայքայվելու է. ներսից այն ցնցելու է նոր խորհրդարանական ընդդիմությունը, սոցիալական աճող դժգոհությունը

Բռնապետություն հաստատելու համար անհրաժեշտ է առնվազն 2 բաղադրիչ՝ բնական ռեսուրսներ և գաղափարախոսություն (կամ գոնե գաղափար), որի շուրջ կարող ես համախմբել ժողովրդին կամ գոնե պետական ​​ապարատին՝ ռեպրեսիվ մեքենա: Մենք ռեսուրսներ չունենք, այդ ռեսուրսները չեն կարող լինել նաեւ այն թուրքական միլիարդները, որոնք, ամենայն հավանականությամբ, խոստացել են իշխանություններին և նրանց «ոչ օլիգարխներին», ովքեր երազում են Թուրքիայի հետ «կոոպերացիայի մասին»: Չկա նաև գաղափար, առավելևս՝ գաղափարախոսություն, որի հիման վրա նրանք կարող են կառուցել բռնապետություն:

Խորհրդային Միությունը փլուզվեց նաև այն պատճառով, որ կոմունիզմի/սոցիալիզմի գաղափարը սպանվեց մարդկանց մտքում, այն ենթակվեց ինֆլյացիայի: Երբ խոսում ես «օլիգարխների դեմ պայքարելու» մասին, բայց տալիս ես նրանց քո ցուցակի «յուղոտ տեղերը», և պատրաստվում ես նրանցից մեկին վստահել ներքաղաքական բոլոր գործընթացների կառավարումը, ապա սպանում ես քեզ իշխանության բերած գաղափարը: Իսկ գաղափարի մահը հանգեցնում է քաղաքական ռեժիմի մահվան: Սա քաղաքական աքսիոմա է:

Համակարգը քայքայվելու է. ներսից այն ցնցելու է նոր խորհրդարանական ընդդիմությունը, սոցիալական աճող դժգոհությունը, ինչպես նաև վերոհիշյալ գաղափարների ճգնաժամը: 1998-ին Տեր-Պետրոսյանի իշխանությունը փլուզվեց, քանի որ խորհրդարանում կար մի խմբակցություն, որը կարող էր ստանձնել «փրկության կղզյակի» գործառույթը, մեր նախորդ խորհրդարանում ԲՀԿ-ի և Լուսավոր Հայաստանի հետ դա անհնար եղավ անել: Ի դեպ, նոր խորհրդարանում չկա գեթ մեկ «Փաշինյանի հաճախորդ» խմբակցություն, ինչը չի կարող դրական չլինել:

Ասածս ինչ է, սպասեք արտահերթ գործընթացների 10-ից 18 ամիսների ընթացքում:

Товарищ, верь: взойдет она,

Звезда пленительного счастья,

Армения (!) вспрянет ото сна,

И на обломках самовластья

Напишут наши имена!

Բենիամին Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը