Աշխարհ

23.06.2021 12:04


Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 773 նոր դեպք

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 773 նոր դեպք

Հունիսի 23-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 773 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 575 մարդ, մահացել է 12 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 360 828, այստեղից ապաքինվել է 346 792 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 5 211:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 37 923 փորձարկում, այդ թվում 20 636-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 17 287-ը՝ «PCR» թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 2.04% է, վերջին 14 օրվանը՝ 2.42%, վերջին 7 օրվանը՝ 2.49%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 242 451 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 3 957 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 33 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 2 633 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 583 անձ:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը