Կարծիք

23.06.2021 10:42


Ադրբեջանական գերությունից վերադարձած տղաներից մեկը հերոս Ալբերտ Հովհաննիսյանի մորեղբոր տղան է

Ադրբեջանական գերությունից վերադարձած տղաներից մեկը հերոս Ալբերտ Հովհաննիսյանի մորեղբոր տղան է
2020թ-ին, երբ պատերազմական գործողությունները սկսվեցին, Ջրականի(Ջաբրայիլ) նույն զորամասում էր գտնվում նաեւ Ալբերտ Հովհաննիսյանի մորեղբոր տղան՝ Գասպարյան Էրիկը։ Ալբերտն ու նորակոչ Էրիկը մեկ անգամ էին հասցրել իրար տեսնել ու հարազատական հանդիպումից ոգևորվել, երբ Արցախում խաղաղությունը խաթարվեց։ Էրիկին էլ շատ երկար ենք փնտրել, լուրեր չկային ու երբ փաստեր հայտնվեցին, որ գերության մեջ է հայտնվել, Ալբերտի ու Էրիկի միջեւ բարեկամական կապը չբացահայտելու համար լռում էի ու բոլորին հորդորում նույնն անել՝ Էրիկի իսկ անվտանգությունից ելնելով։
Փառք Տիրոջը, Էրիկն արդեն տաս օր է հայրենիքում է, մեր կողքին։
Եվ այսօր Էրիկի հետ Ալբերտի ամենասիրելի վայրում ենք՝ Հաղարծնի վանական համալիրում. էստեղ Ալբերտի ներկայությունը անբացատրելի ձևով զգում ես ու նրանց հանդիպումը, ցավոք, էսպես կայացավ։
Մենք աղոթեցինք գերության մեջ գտնվող մյուս հայրենակիցների և անհայտ կորած զինվորների համար։
Պատերազմի արհավիրքն հաղթահարած տղե'րք, Էրիկ ջան, ձեր ցավը տանեմ, դուք միայն ձեր ապրած տարիներով եք երիտասարդ, բայց անասելի անգամ ուժեղ եք ու հզոր։
Արտակ Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը