Աշխարհ

23.06.2021 18:49


Ինչպես վանեցի հայը գրավեց Սան Ֆրանցիսկոն (լուսանկար)

Ինչպես վանեցի հայը գրավեց Սան Ֆրանցիսկոն (լուսանկար)

Սան Ֆրանցիսկոյի պատմությունը կարելի է ուսումնասիրել Հայկ Բատիկյանի, նույն ինքը` Հեյգ Փատիկյանի աշխատանքներով։

Ծնունդով վանեցի քանդակագործին, որի ստեղծագործությունն անքակտելիորեն կապված է գեղատեսիլ քաղաքի կայացման հետ, այժմ քչերն են ճանաչում։ Այնուամենայնիվ, շնորհալի և արտասովոր աշխատասեր քանդակագործի վաստակը թույլ է տալիս դասել նրան ինչպես հայկական, այնպես էլ ամերիկյան մշակույթի ամենանշանավոր գործիչների շարքում։

Памятник Аврааму Линкольну перед зданием Сити-Холла

Հենց նրա Աբրահամ Լինքոլնն է «նստած» Սիթի-Հոլի շենքի դիմաց, ընդ որում` ամերիկյան որոշ աղբյուրներում նշվում է, որ Սան Ֆրանցիսկոյի Լինքոլնը երկրի լավագույն հուշարձաններից է: Անմիջապես քաղաքապետարանի նախասրահում տեղադրվել են քաղաքի ականավոր պետական գործիչների կիսանդրիները։ Դրանք բոլորը Բատիկյանի գործերն են։

Մեր հայրենակցի աշխատանքը զարդարում է Ritz-Carlton հյուրանոցի ֆրոնտոնը։

Статуя генерала Джона Першинга

Հայտնի է գեներալ Ջոն Պերշինգի` նրա պատրաստած արձանը։

Նրա գլուխգործոցների թվում են Հելեն Կալիֆոռնիացին, որը ցուցադրվում է Սան Ֆրանցիսկոյի դե Յանգի թանգարանում։ Սա ամերիկացի թենիսիստուհի Հելեն Ուիլսի կիսանդրին է։ Նա հայտնի է դարձել նրանով, որ 9 տարի զբաղեցրել է առաջին տեղը կանանց թենիսում։

Бюст Хелен Уиллс 1927 года под названием «Елена Калифорнийская» работы Хейга Патинкиана, выставленная в Музее де Янга в Сан-Франциско

Հայտնի է նաև «Սնափառություն» անվանումով քանդակը, որը 1916 թվականին ցուցադրվել է Գեղարվեստի պալատում։

Скан иллюстрации из книги с изображением скульптуры Хейга Патигиана, показанной в 1916 году на Панамско-Тихоокеанской международной выставке в Сан-Франциско

«Հայերի ճամփորդությունները» գրքում Ռաֆայել Հակոբջանյանը, որը բացահայտել է Հայկ Բատիկյանի արվեստը ռուսալեզու ընթերցողին, գրում է, որ իր գլխավոր արձանը քանդակագործը կառուցել է 1932 թվականին Ջորջ Վաշինգտոնի անվան պուրակում: Կամավոր-հրշեջներին նվիրված այս հուշարձանը քաղաքի համար առանցքային կարևորություն է ստացել։

Монумент, посвященный добровольцам-пожарным

Վանեցի հայի նախագծած առանձնատանը երկար ժամանակ ապրել է Հոլիվուդի աստղ Նիկոլաս Քեյջը։ Նա վաճառքի է հանել չորս հարկանի տունն անցյալ տարի 10,95 մլն դոլարով։

Հայտնի և շատ խորհրդավոր Բոհեմյան ակումբի՝ Սան Ֆրանցիսկոյի Բոհեմյան պուրակում 12 մետր բարձրությամբ բուն Հայկ Բատիկյանի ստեղծագործությունն է։ Հետաքրքիր է, որ նա չորս անգամ գլխավորել է Բոհեմյան հեղինակավոր ակումբը։ Կարևոր է նշել, որ ակումբը, որն այժմ համաշխարհային քաղաքական վերնախավի հավաքատեղին է, այն ժամանակ միավորում էր նշանավոր գրողներին, բանաստեղծներին, արվեստագետներին, գիտնականներին, ինժեներներին…

Վերը թվարկվածները հայ քանդակագործի աշխատանքների համառոտ ցանկն է։ Բայց քանդակագործի ճակատագիրը նրա ստեղծագործությունից պակաս հետաքրքիր ու «բազմազան» չէ։

Փրկարար լուծում

Շատ հնարավոր է, որ քանդակագործի հանճարն այդպես էլ չդրսևորվեր, ու նա դեռ շատ երիտասարդ տարիքում սպանվեր թուրքերի ձեռքից, եթե չլիներ հոր` այն ժամանակների համար տարօրինակ զբաղմունքը։

Հակոբջանյանն իր գրքում գրում է. «1880-ի ամռանը Վանում անհավանական աշխուժություն էր տիրում։ Տեղի դպրոցի ուսուցիչ, պատվարժան Ավետիսը քաղաքում շրջում էր եռոտանու վրա ինչ-որ անհայտ ապարատի հետ, իսկ երկու օր անց բնակիչներին հայրենի Վանի տեսարաններով նկարներ էր ցուցադրում։ Ապշած բազմությունը քայլում էր Ավետիսի հետևից՝ հիանալով նրա հրաշք սարքով, որը հենց Նյու Յորքից էր բերվել։ Սակայն արնախում Աբդուլ Համիդի մոլեռանդ Օսմանյան Թուրքիայում հրաշքներին չէին վստահում։

Թուրք խուզարկուները շուտով հետաքրքրվեցին կասկածելի նկարներով. դրանց հեղինակին պատրաստվում էին մեղադրանք ներկայացնել ռուս ինքնակալ միապետի օգտին լրտեսության համար: Բայց հնարամիտ ուսուցիչը նախապես անհետացել էր քաղաքից և մի քանի ամիս անց հայտնվել ամերիկյան Ֆրեզնոյում, որը 19-րդ դարի վերջին ապաստան էր տվել հայ փախստականների առաջին ալիքին։

Վանեցի ուսուցիչն արագորեն հարմարվել էր նոր հայրենիքում, վերաորակավորվել որպես շինարարի և աշխատանք գտել երկաթուղում։ Անհրաժեշտ գումարը հավաքելուց հետո նա փող է ուղարկել կնոջը` Մարինեին, ու նա հինգ երեխաների հետ բարեհաջող հասել է Ամերիկա։ Ավետիսը չէր էլ պատկերացնում, թե ինչ սպանդից էր փրկել ընտանիքին։

Հայկ Բատիկյանը նրա երեխաներից մեկն է, որը ծնվել էր Վանում 1876 թվականին։ 15 տարեկանում հայտնվելով Ամերիկայում՝ նա, ինչպես և բոլոր ամերիկացի դեռահասները, ամառային արձակուրդներին խաղողի տնկարկներում աշխատելով գումար էր վաստակում։

Մի անգամ խաղողի այգիների սեփականատերը նկատել է, որ ճաշի ընդմիջման ժամանակ տղան ինչ-որ քանդակ է անում կավից։ Արձանիկները նայելուց հետո նա առաջարկել է Հայկին... նկարազարդել քաղաքի ցուցանակները։ Պատանին այնքան հաջող է կատարել այդ առաջադրանքը, որ քաղաքացիները, զուգվում–զարդարվում ու զբոսնում էին փողոցներով, ասես Վերնիսաժում՝ հիանալով հայ ներգաղթյալի որդու նկարչությամբ։ Մի փոքր մեծանալով՝ Հայկը, հարազատների ու ընկերների պնդմամբ, ընդունվել է Սան Ֆրանցիսկոյի արվեստի դպրոց։

Սա նախախնամություն է

Հենց այդպես էլ ամեն ինչ սկսվեց։ 1904 թվականին քաղաք էր ժամանել միլիոնատեր Ջորջ Զենդերը Արկադայից, որը տարված էր նախագահ Մակ–Քինլիի հուշարձանը տեղադրելու գաղափարով։ Միլիոնատիրոջ ընկերներից մեկը ծանոթացրել է նրան 28-ամյա Բատիկյանի հետ։

-Որքա՞ն գումար կուզեիք նման աշխատանքի համար,-հարցրել է Ջորջ Զենդերը՝ ներկայացնելով հուշարձանի ստեղծման իր ցանկությունը։

Պատանին երկչոտելով ասել է 15 հազար դոլար՝ ներկայիս գներով գրեթե կես միլիոն դոլար: Պարոն Զենդերը երկար դադարից հետո համաձայնել է:

Իր կյանքի հաջորդ երկու տարիները Բատիկյանը նվիրել է այդ հուշարձանի վրա աշխատանքին։ Երբ բրոնզե հուշարձանը վերջապես պատրաստ էր Արկադա ուղարկելուն, հեղի ունեցավ Սան Ֆրանցիսկոսի երկրաշարժը։

Քաղաքը միանգամից փլուզվեց... Արհեստանոցից, որտեղ պատրաստում էին հուշարձանը, ավերակներ էին մնացել: Բայց այստեղ իսկական հրաշք էր տեղի ունեցել. երկրաշարժից երեք օր անց Բատիկյանին հայտնել են, որ մոխիրը մաքրելիս հրշեջները գտել են չհրկիզվող կտորի մեջ փաթաթված քանդակը։

«Սա նախախնամություն է»,-բացականչել է երջանիկ քանդակագործը։

Նախագահ Մակ-Քինլիի հուշարձանը հանդիսավոր կերպով բացվել է Արկադայում՝ Ամերիկայի անկախության օրը 1906 թվականի հուլիսի 4-ին: Իսկ պարոն Զենդերը մնացած 12 հազար 500 դոլարի կտրոն է հանձնել` գրությամբ. «Դուք պետք է կատարելագործվեք ձեր արվեստում: Եվ ոչ թե ինչ-որ տեղ, այլ Եվրոպայում:»

Մի քանի տարի Եվրոպայում անցկացնելուց հետո քանդակագործը վերադարձավ Սան Ֆրանցիսկո, և նրա վրա անմիջապես պատվերների տեղատարափ թափվեց... Տարեցտարի Սան Ֆրանցիսկոյի փողոցները համալրվում էին հայի քանդակներով, որոնք վաղուց արդեն դարձել են քաղաքի անբաժան մասը։

Այցը Ռոդենին ու ստեղծագործության ակունքները

1912 թվականին Հայկ Բատիկյանը կրկին մեկնել է Փարիզ, այս անգամ սիրելի կնոջ՝ Բլանշ Հոլիսթերի հետ։ Նա առաջին հերթին այցելել է մեծն Օգյուստ Ռոդենին, որին ցուցադրել է իր աշխատանքների լուսանկարները։ Ռոդենը երկար լռությունից հետո ասել է. «Այո, մսյո, դուք քանդակագործ եք»։

Սան Ֆրանցիսկոյի վարպետը հաճախ էր կրկնում այդ խոսքերը, իսկ նրա կինը ճշտում էր. «Ախր նա ասաց grand sculpteur (մեծ քանդակագործ)»։

Բատիկյանին հաճախ էին հարցնում իր ստեղծագործության ակունքների և ուսուցիչների մասին, իսկ նա պատասխանում էր. «Իմ ստեղծագործության ակունքները հայկական եկեղեցիները, հայկական որմնանկարները, հայկական խաչքարերն են։ Իսկ ուսուցիչներս ծնողներս ու հայ քարտաշներն են»։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը