Լրահոս

14.06.2011 15:05


Լիբիայում ավելի քան 20 մարդ է զոհվել բանակի ու ապստամբների բախումների հետևանքով

Լիբիայում ավելի քան 20 մարդ է զոհվել բանակի ու ապստամբների բախումների հետևանքով

«Ֆրանս պրես» գործակալությունը, հղում անելով Լիբիայի ապստամբների ներկայացուցիչ Մուսա էլ Մոգրաբիին, հաղորդում է, որ Ադջաբիա և Մարսա էլ Բրեգա քաղաքների շրջանում երկրի առաջնորդ Մուամար Քադաֆիի զորքերի և ապստամբների բախումների հետևանքով զոհվել է 21 ապստամբ։

«Մեր մարդիկ ծուղակի մեջ են հայտնվել։ Քադաֆիին հավատարիմ զինվորականները մոտեցել են սպիտակ դրոշով, որից հետո կրակ են բացել։ Մարտերը շարունակվում են մինչ այժմ»,–գործակալությունը բերել է ալ Մոգրաբիի խոսքերը։

«ՌԻԱ նոովստի»–ի փոխանցմամբ՝ Մոգրաբիի խոսքերով՝ զոհվել է 21 ապստամբ, 20 էլ վիրավորվել ու տեղափոխվել է Ադջաբիայի հիվանդանոցներից մեկը։

Վերջին ամիսների ընթացքում Մարսա էլ Բրեգա և Ադջաբիա քաղաքները վերածվել են կառավարական զորքերի և ՆԱՏՕ–ի հրամանատարությամբ կոալիցիոն ուժերի աջակցությունն ունեցող ապստամբների միջև զինված բախումների թատերաբեմի։

Այս խորագրի վերջին նյութերը