Ընտրողների միայն 26.49%-ն են որոշել, որ մեզ պետություն պետք չէ։ Բայց ամբողջ աշխարհում երեկվանից ներկայացնում են՝ որպես մեր բոլորիս կարծիք
Հասկանանք, թե ինչ են նշանակում այս թվերը.
Ընտրությունների չեն մասնակցել գրանցված ընտրողների 50.59%-ը։
Նիկոլը ստացել է գրանցված ընտրողների քվեների 26.49%-ը։
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները՝ 12.91%-ը։
Փոշիացրել են իրենց ձայները՝ 9.69%-ը։
Ընտրությունների այս արդյունքներով նիկոլաթուրքերը, ադրբեջանցիները, թուրքերը, ռուսները, ամերիկացիներն ու եվրոպացիներն ամրագրեցին հայ ժողովրդի համաձայնությունը Արցախը հանձնելու և հայկական պետականության աստիճանաբար ապամոնտաժման հետ։
Հայ ժողովրդի անունից լեգիտիմացրին նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի արդյունքները։
Ընդ որում, կրկնեմ, միայն 26.49%-ն են որոշել, որ մեզ պետություն պետք չէ։ Բայց դա ամբողջ աշխարհում երեկվանից ներկայացնում են՝ որպես բոլորիս կարծիք։
Ինչքանով հասկանում եմ, նույն սրամիտ օպերացիան պատրաստվում են Արցախում անցկացնել... Թե բա. «վստահության հանրաքվե»։
Ընտրողների միայն 26.49%-ն են որոշել, որ մեզ պետություն պետք չէ։ Բայց ամբողջ աշխարհում երեկվանից ներկայացնում են՝ որպես մեր բոլորիս կարծիք